"Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի կողմից հոկտեմբերի 29-ին  դասընթաց է անցկացվել

մեր դպրոցում

 <<Գազից անվտանգ օգտվելու կանոնները>> թեմայով

Դպրոցականներին հանգամանորեն ներկայացվել է

գազասարքավորումների ճիշտ օգտագործումը, ինչպես

 նաև կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները:

Ճանաչողական դասը առավել արդյունավետ և տպավորիչ դարձնելու

 նպատակով աշակերտներին նյութը մատուցվել է

նաև նկարազարդ պաստառների և մուլտիպլիկատիվ ֆիլմերի միջոցով:

Դպրոցի տնօրինությունը ողջունել է "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի այս նախաձեռնությունը`

 կարևորելով երեխաների շրջանում անվտանգության կանոնների

 ուսուցման անհրաժեշտությունը:

Դպրոցի տնօրեն ՌաֆայելՄադոյանը "Էյ-Ի-Ջի Սերվիս" ՍՊԸ-ի կողմից

 պարգևատրվել է պատվոգրով` դպրոցականների դաստիարակության

կազմակերպման գործում ակտիվ մասնակցության և կենցաղում

 բնական գազի անվտանգ օգտագործման կանոնների պահպանման մշակույթ դաստիարակելու, ինչպես նաև առաջին օգնության ցուցաբերման հմտություններ զարգացնելու համար:

 

29.10.2013