Վահրամ Հաճյան

Տեղադրող

Ստեղծագործություններ

Liana

Ծնվել է 1935 թվականին Սուետիայի (Մուսա լեռ) Յողոն-Օլուջ գյուղում:  Վահրամ Հաճյանի առաջին  բանաստեղծությունը տպագրվել է 1950-ին, <<Սուրիա>> օրաթերթում: Առաջին ժողովածուն հրատարակվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1957թ. <<Բարձրունքներու  կատարին>> խորագրով:

Տենչանք
Կուզեի աչքերիդ արտասուքը դառնալ,
Խենթ երազ դառնալ քո ջահել օրերի,
Կուզեր ես բոլոր քո հոգսերը բառնալ,
Որ հոգիդ աստղերի երգերով օրորվի:
Կուզեի այս կյանքում միայն քեզ սպասել,
Չհարբել խաբուսիկ սերերով կանացի,
Իմ օրերը բոլոր լոկ քեզ հետ սպառել,
Միայն քեզ շնորհել սուրբ ցողերն իմ լացի:
Կուզեի կարոտիդ փայփայանքը զգալ
Ու տարվել աչքերիդ մորմոքուն խաղերով,
Քո հոգում առաջին սիրո պես շիկանալ,
Ու թախիծն իմ օծել քո սիրո շաղերով:
Կուզեի քո ըմբոստ կրծքերին խոնարհվել,
Քո մարմինը զուգել քնքշության շղարշով,
Իմ սիրո թևերով քո սրտում ծվարել
Ու երկինք վերանալ քո սիրո հրաշքով: