ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Տիտիզյան Վլադիմիր

 ԱԽ նախագահ

91  

Այս տարի մեր դպրոցում ձևավորվեց մի նոր աշակերտական խորհուրդ, որը կազմված է դպրոցի բոլոր դասարանների մեկական ներկայացուցիչներից, սակայն մեր դպրոցում կան այնպիսի ոգևորված դասարաններ, որոնք աշակերտական խորհրդում ունեն մի քանի ներկայացուցիչ: Մեր աշակերտական խորհրդի աշխատանքը սկզբնական շրջանում այնքան էլ լավ չէր ստացվում, քանի որ ծանոթ չէինք գործին: Այժմ աշխատում ենք ավելի աշխույժ և ջանասիրաբար: Մեր դպրոցի աշակերտական խորհուրդը բաղկացած է 22 աշակերտներից, որոնք խմբավորվել են առանձին բաժինների մեջ` մշակութային, սպորտային, էկոլոգիա, կարգապահություն և ԶԼՄ: ԶԼՄ ենթաբաժնի կարևորությունը կայանում է նրանում, որ այն լուսաբանում է դպրոցի առօրյան:  Վերջերս մեր դպրոցում սկսեց գործել ռադիոհանգույցը, և մենք սկսեցինք տարաբնույթ հաղորդումներ պատրաստել: Սկզբոմ մենք բաժանեցինք հաղորդումները մի քանի խմբի` Հայրենասիրական, Խաբարբզիկ, Գիտեք որ, Վարվեցողության կանոններ և Հումորային: Այս հաղորդումներին մենք նշանակեցինք հաղոդավարներ: Եվ երբ արդեն մեր հաղորդումները սիրվեցին` մենք որոշեցինք դրանք ավելի հետաքրքիր դարձնել: Եվ այժմ հաղորդումների ընթացքում ունենում ենք հյուրեր, ովքեր հիմնականում մեր դպրոցի աշակերտներն են և պատմում են իրենց մասին: Սպորտային ենթաբաժնի երեխաները կազմակերպում են օլիմպիադաներ և մրցումներ: Էկոլոգիա և կարգապահություն բաժնում բոլորս ընդգրկված ենք, որովհետև դպրոցի կարգապահությունը և մաքրությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր աշակերտ: Իսկ մշակույթային բաժինը կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ, ճանաչողական էքսկուրսիաներ, միասին այցելում ենք թատրոններ, կինոներ: Այսքանը թիվ 177 դպրոցի աշակերտական խորհրդի մասին:

 

Մալխասյան Էլեն ԱԽ փոխնախագահ 91

Ադիյան Հայկանուշ

ԱԽ փոխնախագահ 71

Սինգարլյան Զարուհի

  73
Մանուչարյան Ռուզաննա   73

Եսայան Սուրեն

  73
Հովսեփյան Ալլա   71

Պապիկյան էլեն

  71
Սահակյան Սոնա   63
Հոնյան Դավիթ   63
Աբրահամյան Լիանա   61

Աթայան Տիգրան

  61
Գրիգորյան Սենիկ   61
Մկրտչյան Մաքսիմ   61
Ադամյան Ադրիանա   53

Անդրիյան Ալեքս

  53

Գասպարյան Արտյոմ

  53

Միրզոյան Էլեոնորա

  53