Դրական /պոզիտիվ/ գնահատում:
Գնահատման բնույթը որոշող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ:
Ռ.Մադոյան, Լ.Առուշանյան
Երևան, հ.177 միջնակարգ դպրոց, Կրթության Ազգային Ինստիտուտ
Ա.Խնդիր
Գնահատման դրական ազդեցությունը ուսումնական գործընթացի վրա - մանկավարժության դժվարագույն խնդիրներից է: Դպրոցներում տիրող գնահատականի պաշտամունքը բերում է նրան, որ աշակերտները և ծնողները ցանկացած ճանապարհով ձգտում են ցանկալի նպատակի` բարձր գնահատականի, առաջին հերթին նվազագույն դիմադրության ուղով (դասերն անգիր սովորելով, արտագրելով և նույնիսկ այլ անձի միջամտությամբ): Դրությունը շտկելու համար անհրաժեշտ է վերացնել բոլոր բացասական գործոնների և տարբերակների գործողությունը.
1. Ապահովել գնահատականի օբյեկտիվությունը` բացառելով արտագրելու հնարավորությունը անհատական առաջադրանքների, խիստ հսկողության և առաջադրանքների կազմումն ու ստուգումը կողմնակի անշահախնդիր ուսուցիչներին հանձնարարելու հաշվին:
2. Կազմել աշակերտներից տրամաբանական մտածողություն և ստեղծագործական մոտեցում պահանջող առաջադրանքներ:
3. Տալ գնահատմանը անընդատ և ուսուցանող բնույթ, դարձնել գնահատումը ուսումնական գործընթացի ամփոփիչի փոխարեն բաղադրիչ մաս:
4. “Նկարած” գնահատականի փոխարեն աշակերտների և ծնողների գիտակցության մեջ ամրապնդել գիտելիքների և հմտությունների առաջնայնությունը:
Բ. Լուծումներ
Եթե վերջին խնդրի լուծումը չի սահմանափակվում միայն դպրոցի շրջանակներով և կապված է բազմաթիվ արտաքին գործոնների հետ (գիտելիքների արժողությունը հետագա կարյերայում, ԲՈՒՀ ընդունվելու տարբերակներ, հասարակության հանդուրժողականությունը բացասական երևույթների նկատմամբ, լրատվական հասքերի հագեցվածությունը ցածրորակ ու բացասական արտադրանքով և այլն), ապա առաջին երեքը մնում են դպրոցի իրազեկության սահմաններում և համապատասխան նպատակադրության դեպքում կարող են զգալի չափով լուծվել: Այդ նպատակով մեր կողմից կիրառվում են մասնավորապես հետևյալ միջոցները.
1. Դպրոցի տնօրինությունը վերջնական գնահատական դուրս բերելիս առավել արժևորում է համադպրոցական ստուգողական աշխատանքների գնահատականները: Այդ գրավորները անց են կացվում տնօրինության ներկայացուցիչների ներկայությամբ, իսկ տարբերակները կազմվում են համակարգչով, դպրոցում առկա հարցերի և առաջադրանքների ծավալուն բազայից: Եթե ուսուցիչը մտադիր է նշանակել կիսամյակային գնահատական մեկ միավորից ավել տարբերվող համադպրոցական ստուգողականի գնահատականից, ապա նա պետք է հիմնավորի այն մանկխորհին:
Ի տարբերություն Պ.Էշտոնի արդյունավետ աշխատանքի պարամետրերի, որոնք ներառում են ուսուցչի կողմից իր աշխատանքի կարևորության գիտակցումը, նրա պատրաստվածությունը պատասխանատու լինել աշակերտի հաջողությունների համար, դասավանդումից և աշակերտների հետ շփումից հրճվանք զգալը (տես օրինակ Д.Клустер, П.Блум, Перемена, №1, том 9, 2008), մենք համարում ենք ուսուցչին երկնային մարդ, որի համար անձնական շահերը առաջնային են, և հույս չկապելով սուբյեկտիվ գործոնների հետ փորձում ենք օբյեկտիվորեն բացառել ոչ օբյեկտիվ գնահատման հնարավորությունը:
2. Ուսուցչի արհեստավարժությունը առաջնային նշանակություն ունի գնահատվող առաջադրանքի ճիշտ կազմման համար, որը պետք է համապատասխանի գնահատման նպատակին: Գնահատման դրական ազդեցությունը մենք տեսնում ենք նրանում, որ աշխատանքի օբյեկտիվ գնահատումը խթանի աշակերտների ձգտմանը առավել որակյալ արդյունքի: Կարևոր է, որ աշակերտը ինքը կարողանա գիտակցի սեփական կարողությունները և մակարդակը: Իրականում կիռարվող մոտեցումներից կարող ենք նշել հետևյալները.
· Հաջորդ դասին նախատեսվող գրավոր աշխատանքի սանդղակների (ռուբրիկների) կազմում. աշակերտները հնարավորություն են ստանում նպատակաուղղված պատրաստվել ստուգողականի, օգտագործվում է օրինակ աշակերտների կողմից ֆիզիկայի տեսական հարցերի յուրացման ստուգման համար: Աշխատանքի հետագա ինքնագնահատումը օգնում է աշակերտներին հասկանալ սեփական բացթողումները:
· Ըստ բարդության տարբերակված տարբեր գնահատականների համապատասխանող առաջադրանքներ: Աշակերտի կողմից աշխատանքի բարդության ընտրությունը թույլ է տալիս նրան անձամբ գնահատել սեփական պատրաստվածության աստիճանը, առաջացնում է ձգտում հաջորդ գրավորին հաղթահարել ավելի բարդ առաջադրանք (ֆիզիկայի և մաթեմատիկայի խնդիրների լուծում):
3. Գնահատման դրական ազդեցության անհրաժեշտությունը այսօր Հայաստանում գիտակցում են ոչ միայն առաջատար ուսուցիչները, այլ նաև նախարարության աշխատակիցները: Նոր ուսումնական տարվանից նախատեսվում է գնահատման անցում նոր ձևի, որը ենթադրում է երկու տեսակի գնահատում` թվային և ուսուցանող: Առաջինի հիման վրա դուրս է բերվելու վերջնական գնահատականը, երկրորդ տեսակը չի նախատեսում թվային գնահատական, այն պետք է ունենա անընդհատ և ուսուցանող բնույթ, օգնի աշակերտին հասկանալ և շտկել բացթողումները: Ուսուցանող տարբերակով գնահատվում են բանավոր, գրավոր, տնային և գործնական աշխատանքները: Վերջնական ձևը առայժմ պարզ չէ: Թիվ 177 դպրացը, որպես ԿԱԻ փորձարարական հարթակ, մասնակցում է այդ մշակումներին, ուսուցիչներին առաջարկված է ինքնուրույն գտնել օպտիմալ տարբերակը: Չանդրադառնալով նրբություններին կարող ենք նշել մեր մշակումների հետևյալ ամենահիշարժան տարբերակները.
· Դասարանային մատյանում առանձնացվում է ուսուցանող գնահատման բաժինը, որտեղ ըստ առարկաների ուսուցիչները գրանցում են դիտարկումները և աշակերտների աշխաատանքների բովոնդակային գնահատումները:
· Աշակերտի առարկայական միասնական օրագիր-տետրի օգտագործում, որում կկատարվեն գրավոր, տնային, դասարանային և ստուգողական աշխատանքները, կգրանցվեն ուսուցչի ընթացիկ դիտարկումները և բանավոր պատասխանների ու գործնական աշխատանքների գնահատականները:
· Աշակերտի թղթապանակի վարում:
· Աշակերտի աշխատանքի գնահատման համակարգչային մատյանի վարում, որտեղ կկատարվեն բոլոր վերոնշյալ դիտարկումները և գնահատականները:
Գ. Վերլուծություն
Փորձարկման արաջին չորս ամիսները ցույց տվեցին, որ արդյունքը կախված է ոչ այնքան ձևից, ինչքան ուսուցչի արհեստավարժությունից և բարեխղճությունից: Նման աշխատանքը պահանջում է ուսուցչից հսկայական ջանք և ժամանակ կապված ամենօրյա անհատական դիտարկումների, գնահատումների և գրանցումների անհրաժեշտության հետ: Նշենք, որ ուսուցիչների մեծ մասը նման աշխատանքի սովոր և պատրաստ չեն, չնայաց ակնհայտ է, որ որակյալ ուսուցումը պահանջում է յուրաքանչյուր աշակերտի հանդեպ մշտական ուշադրություն, նրա յուրահատկությունների հաշվառում դասի նախապատրաստման, անցկացման և գնահատման ժամանակ: Գործնական առումով առավել կիրառելի են թվում միասնական օրագիր-տետրը և համակարգչային մատյանը: Արաջին դեպքում տետրը միշտ աշակերտի ձեռքին է, հասանելի է ծնողներին, տեսանելի ցուցադրում է և' աշխատանքը, և' ուսուցչի մեկնաբանությունը, նրանով հեշտ համադրվում են բանավոր պատասխանները և գրավոր աշխատանքները, երևում է ուսումնական գործընթացի դինամիկան: Համակարգչային մատյանը փաստացի տվյալների բազա է, որտեղ հավաքված են աշակերտի վերաբերյալ բոլոր տեղեկությունները, ներառյալ նրա գնահատականները (այդ թվում նաև ուսուցանող) և բնութագրերը: Ինտերնետով և դպրոցական ցանցով կոդավորված մուտքը թույլ է տալիս և' աշակերտներին, և' ծնողներն տեղյակ լինել աշակերտի ուսումնական գործերից, նրա աշխատանքների արդյունքներից: Նման մատյանը նաև հնարավորություն է տալիս ուսուցիչներին անհատական և խմբային արդյունքների օպերատիվ վերլուծության մեծ հնարավորություններ:
Բոլոր թվարկված ձևերն ունեն մեկ ընդհանուր թերություն` նրանք չեն պահանջում աշակերտի ակտիվ մասնակցությունը, գնահատման դրական բնույթը կախված է նրանից, թե կցանկանա արդյոք աշակերտը իրքը վերլուծի սեփական աշխատանքը կամ ուսուցչի գնահատականը: Որպես կանոն նա չի անում այդ, սահմանափակվելով սև-սպիտակ գնահատականով` բավարարված է վաստակած գնահատականով, թե ոչ: Առավելևս, որ տարեկան գնահատականը դուրս է բերվում ավանդական միջին թվաբանականով: Մեծ հույսեր են կապվում աշակերտի թղթապանակի հետ, որը թվում է որակապես տարբերվող սովորական թվային գնահատումներից: Բայց այն տեսքով, որով մենք այսօր պատկերացնում ենք թղթապանակը, նա լինելու է նույնպես անարդյունավետ: Որպես կանոն թղթապանակը դա աշակերտի բոլոր որևիցե արժեքավոր աշխատանքների հավաքածու է, ուր տարվա վերջի ավելացվում են ուսուցիչների կարծիք-բնութագրերը: Ու±մ է հարկավոր նման թղթապանակը: Առավելապես կողմնակիների համար` որպես աշակերտի հաջողությունների ցուցադրում (տոնական շքերթի նման): Ինչպե±ս նրանով կատարել աշակերտի գնահատումը, ե±րբ պիտի ուսուցիչը ընթերցի այն` ստուգողականից առաջ, կամ դասի նախապատրաստվելիս: Անհեթեթություն: Այն հարկավոր չե նաև աշակերտին, որը լավ հիշում է սեփական աշխատանքները և ինչպես է նրանք կատարել: Նման թղթապանակի դերը վերածվում է ուսուցչի կողմից նշանակված վերջնական գնահատման հիմնավորմանը:
Թղթապանակ կազմելու նոր մոտեցում է ցուցադրված Լ.Յորենսենի և Ս.Հանսենի աշխատանքում (Перемена, т.5, №4, 2004, стр.5-11): Մասեյի Համալսարանի (Նոր Զելանդիա) բարձրագույն կրթությամբ հենքով Մանկավարժական քոլեջում նրանք, խնդիր ունենալով նախապատրաստել “տրամաբանող ուսուցիչներ” տարվա սկզբին տվել են ուսանողներին կողմնորոշիչներ` ամփոփիչ թղթապանակ կազմելու համար: Բնական է, կողմնորոշիչները կազմած էին այնպես, որ բովանդակությունը արտահայտեր նրանց սեփական հայացքները, հմտությունները, գիտելիքները, գնահատման կարողությունը: Ուս.տարվա ընթացքում նրանք ակտիվ աշխատում էին, ապահովելով թղթապանակի “որակյալ” լրացումը, ինչին էլ ձգտում էին հեղինակները: Նման մոտեցումը ընդունելի է նաև ավագ և նույնիսկ միջին դպրոցի համար:
Դ. Հնարավոր տարբերակները
Հնարավոր է հասնել ուսումնական գործընթացի վրա գնահատման դրական ազդեցությանը, եթե դիտարկենք թղթապանակը ոչ թե որպես գնահատում, այլ որպես առաջադրանքի նոր ձև: Տարվասկզբին աշակերտները կստանան այն կազմելու կողմնորոշիչներ, իսկ ուսումնական տարին նվիրված կլինի նրա բովանդակային ապահովմանը: Աշխատանքի արդյունքների ամփոփումը (այսինքը տարեկան գնահատականի նշանակումը) կարելի է կատարել վերջին դասին, անցկացնելով թղթապանակի ներկայացում: Ակնհայտ է, որ թղթապանակը լինելու է առարկայական, իսկ նրա բովանդակությունը պետք է արտահայտի աշակերտի աշխատանքը, ձեռք բերած հմտությունները և գիտելիքները: Անհրաժեշտ է նաև նախատեսել նրանում թղթապանակի նկարագրություն և գնահատում, ինչը շատ կարևոր է աշակերտների մոտ կշռադատման կարողության զարգացման համար: Պետք է գնահատել հագեցվածությունը (ըստ թեմաների և ձևերի), հաջորդականությունը, բովանդակությունը (ներառված նյութերի որակը), ինքնագնահատումը (կշռադատումը):
Առավել պարզության համար մենք փորձեցինք կազմել և ներկայացնել մեր առարկայի` ֆիզիկայի 10-րդ դասարանի թղթապանակի կողմորոշիչները և գնահատման չափանիշները (թղթապանակի սանդղակները)
|
|
կողմորոշիչներ |
|
գնահատման չափանիշներ |
նշումներ |
|
1 |
Աշակերտի սեփական տարեկան աշխատանքի պլանավորում |
առարկայի կարևորության գնահատում այլ առարկաների շարքում սեփական կարողությունների գնահատում սպասվող (պլանավորվող) արդյունքները |
սեփական կարողությունների գնահատման իրականություն պլանավորման սթափ մաքսիմալություն |
Կազմվում է տարվա սկզբին կողմնորոշիչների քքնարկումից հետո |
|
2. |
Առարկայի յուրացում |
թեստային աշխատանքների դրական արդյունքներ ստուգողական աշխատանքների կատարում բանավոր հարցումների դրական գնահատականներ |
Ըստ ներկայացված աշխատանքների արդյունքների: Առավել արժևորվում են բաժինների ամփոփիչ աշխատանքները |
Ընտրվում են աշակերտի կողմից սեփական ստուգողականներից` մեկական ամեն բաժնից |
|
3 |
Տրամաբանական մտածողության զարգացում, ֆիզիկայի խնդիրների հասկացում և լուծում |
ֆիզկայի օլիմպիադայի հաջողություններ ֆիզկայի խնդիրների մշակում ֆիզիկայի տարբեր բարդության խնդիրների լուծում |
Ըստ աշակերտի կողմից լուծված խնդիրների բարդության |
Առավել շնորհալի աշակերտների համար ստեղծել հնարավորություններ սեփական կարողությունները դրսևորելու համար` օլիմպիադաների, մրցումների, կամ տարբերակված բարդություններով ստուգողականներ անցկացնելով |
|
4 |
Կենցաղում և բնությունում դիտարկվող երևույթների ֆիզիկական մեկնաբանում |
դիտարկվող երևույթների հետազոտում և մեկնաբանում ռեֆերատներ տրված թեմայով |
ըստ աշխատանքի ինքնուրույնության և վերկուծության խորության |
Պետք է առաջարկվեն հետազոտության և ռեֆերատների թեմաներ: Աշակերտը իրազեկ է ընտրել թեմա առաջարկված ցանկից դուրս |
|
5 |
Ֆիկայի փորձերի իրականացման և արդյունքների ճիշտ մեկնաբանման հմտությունների զարգացում |
աշակերտի կողմից ֆիզիկական փորձի մշակում և կատարում Տիպային լաբորատոր աշխատանքների կատարում |
Ըստ փորձի անցկացման ինքնուրույնության և հմտությունների առկայության |
Աշխատանքները պետք է կատարվեն դասարանի ներկայությամբ |
|
6 |
Աշակերտի տարեկան աշխատանքի վերլուծություն (ինքնագնահատում) |
Սեփական աշխատանքի գնահատման օբյեկտիվություն Տարեսկզբին պլանավորված արդյունքների ինքնագնահատման համապատասխանությունը |
Ըստ ինքնագնահատման օբյեկտիվության |
|
|
7 |
Ուսուցչի կողմից աշակերտի տարեկան աշխատանքի բնութագիր |
Աշխատանքի բնութագիրը պետք է պատկերացում տա աշակերտի տարեկան աշխատանքի բոլոր կողմերի մասին |
|
|
Կախված տվյալ դպրոցում ֆիզիկայի դասավանդման դրվածքից ուսուցիչը ինքը կարող է կազմել կողմորոշիչները, իսկ տարվա ընթացքում աջակցի աշակերտին նրանց հասնելուն: Նման թղթապանակի արժողությունը պայմանավորված է նրա` որպես տարեկան գնահատականը որոշող հիմնական գործոնի կարգվիճակով, այն առավել կբարձրանա, եթե թղթապանակի ներկայացումը անցկացվի մասնագիտական հանձնաժողովի ներկայությամբ:
Նման թղթապանակը ունի շատ կարևոր առավելություն ավանդական հավասարաչափ մոտեցման նկատմամբ: Առարկայի կարևորության և սեփական կարողության գնահատումը թույլ կտա աշակերտին ուսուցչի հետ միասին ճիշտ պլանավորել տարվա աշխատանքը, նախորոք որոշել` ինչպես լրացնել թղթապանակը և ինչ տեսակի նյութեր կգերակայեն նրանում: Օրինակ, թույլ աշակերտի մոտ, որի համար ֆիզիկան երկրորդական առարկա է, հիմնականը կլինեն տարբեր ռեֆերատներ, որոնք կցուցադրեն ֆիզիկայի օրենքների հասկացությունը և կենցաղում ու բնության մեյ դիտարկվող երևույթների ճիշտ ֆիզիկական մեկնաբանումը: Ուժեղ աշակերտները զարգացած տրամաբանական մտածողությամբ կարող են կենտրոնանալ բարդ խնդիրների լուծման, ֆիզիկական փորձերի և չափումների կատարման վրա:
Ակնհայտ է, որ թղթապանակի բաղադրիչներից պետք է լինեն աշակերտի լավագույն գրավոր աշխատանքները: Այսօր դպրոցում նրանք ունեն առնվազն երեք ֆիզիկայի տետր` ստուգողական, տնային և լաբորատոր աշխատանքների համար: Բացի այդ, կա նաև օրագիր, որտեղ գրանցվում են գնահատականները և հաջորդ օրվա առաջադրանքները: Դասարանում աշակերտին անհրաժեշտ են տեղեկատվական նյութեր, դասագիրք, խնդրագիրք: Դա միայն մի առարկյից, իսկ օրական նրանք կարող են լինել վեցը: Գրքերի և տետրերի նման բազմությունը ստեղծում է աշակերտի և ուսուցչի համար լուրջ լուրջ կազմակերպչական և նույնիսկ ֆիզիկական դժվարություններ, որոնք հաճախակի բերում են հակառակ ծայրահեղության` որոշ աշակերտները բերում են դպրոց մեկ-երկու տետր բոլոր առարկաների համար: Կարծում ենք ժամանակն է առավելագույնս պարզեցնել ուսումնական գործընթացի տեխնոլոգիան: Դպրոցում գնահատման նոր ձևերի ներդնման փորձը (տես հոդվածի Գ բաժինը) առարկայական միասնական օրագիր տետրի արդյունավետությունը: Նախատեսվում է յուրաքանչյուր առարկայից մշակել միասնական ընդհանուր տետր հետևյալ բաժինների պարունակությամբ.
1. Դասընթածի մանրամասն ծրագիր թեմատիկ ժամաբաշխումով:
2. Տվյալ առարկայի ուսման պետական չափորաշիչները:
3. Պարտադիր ուսումնական միջոցարումների օրացուցային պլան (օրինակ թեմատիկ թեստերի հանձնման ժամկետները):
4. Թխթապանակ կազմելու կողմորոշիչները:
5. Պարտադիր աշխատանքների ցուցակ (կարելի է նկարագրություններով, օրինակ լաբորատոր աշխատանքների):
6. Առարկայական տեղեկատվական նյութեր:
7. Մաքուր էջեր տնային, դասարանային, ընթացիկ (ուսուցանող) և ամփոփիչ (գնահատվող) ստուգողական աշխատանքների համար:
8. Մաքուր էջեր չնախատեսված աշխատանքների համար (օրինակ ռաֆերատներ, բարդ խնդիրների սեփական մշակումներ):
9. Ընթացիկ բանավոր պատասխանների գնահատականներ:
10. Լաբորատոր աշխատանքների կատարումներ (կարելի է համատեղել 3-րդ կետի հետ):
11. Թղթապանակի առանձին բաժիններ (օրինակ թղթապանակի նյութերի ցուցակ, թիվ 1 կողմորոշիչը):
12. Ուսուցչի կողմից աշակերտի տարեկան աշխատանքի բնութագիրը:
Նման տետրի ընդհանուր ծավալը չի գերազանցի 80-90 էջը, ինչը լիովին ընդունելի է: Կարելի է նույնիսկ համատեղել այդ տետրը թղթապանակի հետ: Քանի որ լավագույն աշխատանքները պետք է ներառվեն թղթապանակում, ապա աշակերտը կարող է միայն ցուցակում նշել ուշադրությանը արժանի աշխատանքները: Նման մոտեցմամբ մեթոդմիավորումը թղթապանակի կողմորոշիչները կազմելիս միաժամանակ կնախատեսի միասնական տետրում հապապատասխան բաժիններ (օրինակ տրված թեմայով ռեֆերատների համար): Հարկ կլինի նախատեսել չնախատեսված նյութերի բաժին (օրինակ` ծրար պատվոգրերի, վկայականների, բնութագրերի համար): Բնականաբար, վերջին էջը պետք է հատկացվի թղթապանակի ներկայացումը գնահատող մասնագիտական հանձնաժողովի եզրակացության համար:
Ե. Մտավախությունները
Թերահավատները և ավանդապաշտները կարող են հակաճառել, որ նման տարբերակը կբերի չհիմնավորված տարեկան գնահատականի, որը չի արտապատկերում աշակերտի տարեկան աշխատանքը: Թվում է շատ հեշտ է նշանակել ներկայացման ժամանակ “ձգված” գնահատական: Բայց նախ նշենք, որ այսօր ել նշանակում են “ձգված” գնահատականներ, բավական է մատյանում հետին թվով դնել մեկ-երկու բարձր գնատական, օրինակ բանավոր պատասխանների համար, ինչը գրեթե անհսկելի է և ինչի հետ հաճախակի ենք առնչվում, ապա տարեկան գնահատականը կբարձրանա մեկ և նույնիսկ երկու միավորով: Ինչպես նաև թղթապանակը բացառում է կեղծ գնահատականների հնարավորությունը: Բոլոր աշխատանքները կատարվում են միասնական տետրում ամսաթվային հերթականությամբ, առանց բացթողնված էջերի և վավերացվում են ուսուցչի կողմից, նույն ձև ամսաթվային հերթականությամբ ուսուցիչը կգրանցի բանավոր պատասխանների գնահատականները (ցանկալի է մեկնաբանութուններով): Վերջապես թղթապանակը ինքը հանդիսանում է աշակերտի տարվա աշխատանքը արտապատկերող և պահպանվող փաստաթուղթ: Չե որ թղթապանակի ներկայացումը դա քննություն չէ, երբ կարելի է “քաշել” հեշտ հարցատոմս և արժանանալ բարձր գնահատականի, այն աշակերտի կողմից իր տարեկան աշխատանքի ներկայացում, մեկնաբանություն և ինքնագնահատում է:
Զ. Ամփոփում
Կլինի± նման տարբերակը արդյունավետ: Այն առայժմ պլանավորման փուլում է, նրա փորձարկումը դպրոցում կմեկնարկի 2008 թվականի սեպտեմբերից: Կարծում ենք, արդյունքը կախված կլինի կատարողներից, նրանց ինքնուրույնությունից, արհեստավարժությունից, բարեխղճությունից, ստեղծագործական մոտեցումից և շփման կարողությունից: Դասավանդումը դպրոցում և' արհեստ է, և' ստեղծագործություն. միայն ստեղծագործական մոտեցման, բարձր մասնագիտական գիտելիքների ու հմտությունների տիրապետման և բացարձակ պատասխանատվության զգացումի համադրման դեպքում կարելի է հասնել որակյալ արդյունքի: