Դպրոցը հիմնադրվել է  1980 թվականին Երևանի Ավան hամայնքի

նորակառույց Դուրյան թաղամասում: 

2000թ.դպրոցն անվանակոչվել է պատմական

գիտությունների թեկնածու,

քաղաքագետ Գ. Ստարովոյտովայի անունով:

Տարիների ընթացքում բազմաթիվ բովանդակային փոփոխությունների արդյունքում դպրոցն այսօր արդեն համարվում է առաջնակարգ իր նոր և ուսումնական գործընթացին հարմար տեսակով, տեխնիկական հագեցվածությամբ:

Դպրոցում բարձր մակարդակի վրա են գործնական աշխատանքներն ուՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսում:

Առանձնապես ակտիվ է դպրոցի մշակութային կյանքը, որն արդեն ավանդական բնույթ է կրում:

Դպրոցում գործում են անվճար երկարօրյա պարապմունքներ և բազմաթիվ խմբակներ,

որտեղ հաճախող աշակերտների ձեռքբերումների արդյունքում,

բազմաթիվ մրցույթներում,

դպրոցի անունը հնչում է որպես հաղթող բարձր հորիզոնականներում:

Դպրոցի առաքելությունն է աշակերտների ուսումնառության տարիների ընթացքում կերտել հայրենանվեր, կարողություններով ու հմտություններով օժտված, հայրենական ու համամարդկային մշակութային արժեքները

բարձր գնահատող քաղաքացիներ:

Դպրոցի ուսուցիչները <<Քայլ առ քայլ>> ԲՀ ծրագրի սահմաններում իրականացնում են ուսուցիչների մեթոդական վերապատրաստումներ: