Արխիվ

Նորություններ

 
     

 

2011թ հոկտեմբերի 8-ին ուսուցչի օրվա առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ , պաշտպանության նախարարի հրամանով, կրթության և գիտության նախարարի հրամանով

պարգևատրվել են.

 

  Տնօրեն  Ռաֆայել Սուրենի Մադոյանը`  Գարեգին Նժդեհ հուշամեդալով

                  

                 

                   

                   Դասվար Լուսինե Մեհրաբյանը`  պատվոգրով

                   

                  

                  

                   Մաթեմատիկայի ուսուցիչ Ժորա Աղալարյանը` պատվոգրով 

 

Հուշամեդալը և պատվոգրերը  հանձնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 

 
     

 Շնորհավորում ենք դասվար Ա.Ս.Խաչատրյանին  շնորհված հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճանի առիթով`Տարիքային և մանկավարժական հոգեբանություն մասնագիտությամբ:

 
     

                          Շնորհավոր տոնդ, սիրելի՜ ուսուցիչ:                          

                               Առողջություն, ուժ, եռանդ և

          արդյունավետ  աշխատանքային տարի ենք ցանկանում Ձեզ:

Թող Ձեր բոլոր բարի նպատակները իրականություն դառնան և ունենաք մեծագու՜յն   ձեռքբերումներ  ձեր այդքան  պատասխանատու առաքելության մեջ:

 

 
     

  

 Մանկավարժական հաղորդակցում ուսումնամեթոդական ձեռնարկի բաժինները` որպես սեմինարի թեմաներ:

  10/11/2010
 

 Այսօր ,մեր դպրոցում մեկնարկեց սեմինարների շարք, որը կտևի մինչև տարեվերջ` 10/11/2010թ - 27/04/2011թ: Բոլոր դասղեկները հանդես կգան դաս-սեմինարներով` Մանկավարժական հաղորդակցում ձեռնարկի թեմաներին համապատասխան: Որպես ունկնդիրներ կլինեն դպրոցի բոլոր ուսուցիչները, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր:

Սեմինարների անցկացման կարգացուցակ  >>>

 

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 
 

Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր:

Ինչպես ասվեց, այդ ժամանակամիջոցը կոչվում է տարի։ Դրանով մարդիկ չափում են օրերը, կյանքը, իրենց գործերի պատմությունը, որպեսզի իմանան, թե ինչի են հասել տվյալ ժամանակամիջոցում՝ մեկ տարում:

Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում: Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի:

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին:

Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնան օրահավասարից և կոչվում էր վարդի և գինու օր: Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ Նովրուզ անունը, որը այսօր էլ նշում են մեծ շուքով:

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի մեկին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին:

Ամանորը (հին հայերենում` նոր տարի),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ : Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, նոր պտուղների ամենաբեր համարվող աստվածն էր։

Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ Ուստի 16-րդ դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում:

Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն։ Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր։

Այսպիսով, հունվարի մեկը Նոր տարվա սկիզբը համարելը բնավ էլ պատմական իրադրության հետ չի կապվում և ընդունված է պայմանականորեն։ Բայց ժամանակի ընթացքում այն ավանդույթի ուժ ստացավ։ Այդ օրը, որը այսօր մեզ համար այնքան հարազատ ու անփոխարինելի է դարձել, ունի համեմատաբար նոր պատմություն :

Չնայած միջազգային մասշտաբով հունվարի 1ը պաշտոնապես ընդունված է Նոր տարի, բայց Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, Արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական նոր տարին:

 

Ուսուցչի օր

 
 

ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրվել են`

 

Ամինյա Բաղդասարյան - Երևանի Գ.Ստարովոյտովայի անվ. թիվ 177 հիմնական դպրոցի ուսմասվար,

Ջուլիետա Խոյեցյան Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի,
Թամարա Թովմասյան Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի,
Գայանե Խանամիրյան - Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի,
Սուրեն Սարգսյան Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 5 դպրոցի անգլերենի ուսուցիչ:

 
 

Երևանի քաղաքապետը պարգևատրեց ուսուցիչներին

 

Երևանի քաղաքապետի որոշմամբ, ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության ոլորտում աշակերտների դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, <<Երևան>> զինանշան-հուշամեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով:
Մայրաքաղաքի  թիվ 177 դպրոցի դասվար Ռաիսա Ապրեսյանին Երևանի քաղաքապետը պարգևատրեց ոսկե մեդալով: Տիկին Ապրեսյանը նշեց, որ պարգևն ու նման ուշադրությունը պարտավորեցնող են ու ոգևորիչ:   
 

 
     

 

Ուսուցչի օր

 

Ինձ համար ուրախալի է, որ ուսուցչի օրը մասնագիտական տոնից դառնում է պետական տոն: Վստահ եմ, որ շուրջ 45 հազարանոց ուսուցչական բանակը, ինչպես նաև թոշակի անցած վաստակաշատ ուսուցիչներն ու ապագա մանկավարժներն արժանի են, որ այս օրը նշվի պետականորեն: Ուսուցիչը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն, որովհետև միայն մասնագիտական հմտություններով, անգամ գերազանց գիտելիքներով հնարավոր չէ աշխատել որպես լավ ուսուցիչ և դառնալ լավ մանկավարժ, որովհետև մանկավարժի առաքելությունն է` այրվել, որպեսզի լուսավորվի այլոց ճանապարհը: Ողջ կյանքի ընթացքում դուք տալիս եք լույս, գիտելիք`շատ հաճախ չակնկալելով ոչնչի պատասխան, որովհետև ձեր աշխատանքի պատասխանը ձեր երեխաների լավ ապագան է` լավ գիտելիք և ուժեղ հայրենիք: Եվ պատահական չէ, որ կրթության և պաշտպանության ոլորտները դիտվում են որպես ազգային անվտանգության երկու` ներքին և արտաքին հենասյուներ: Ուսուցչի օրվան նվիրված հանդիսությունները ոչ միայն ուսուցչի աշխատանքի գնահատականն են, այլ նաև մեր հասարակության համար ազդակ, որ մեր 45 հազարանոց ուսուցչական բանակի ձեռքերում է մեր երկրի ապագան, ինչպես որ մեր բանակի ձեռքերում է մեր երկրի անվտանգությունը,-նշել է նախարարը`շնորհավորելով նաև  Ղարաբաղում, Սփյուռքում, ինչպես նաև Ջավախքում աշխատող բոլոր ուսուցիչներին: Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք ցանկանում ենք ընդգծել ուսուցչի սոցիալական կարևորությունը: Իրականում մեր հասարակության մեջ ուսուցիչը պետք է վերադառնա որպես մեծ արժեք: Ուսուցիչ, ով աշակերտին տալիս է ոչ միայն գիտելիք, այլ վառում է նրա մեջ այն ջահը, որը պետք է լուսավորի ողջ կյանքի ընթացքում և կարևոր է, թե ում ձեռքերում այն բանալին, որով պետք է բացվի մեր երեխաների ապագայի ճանապարհը,-ընդգծել է նախարարը և ավելացրել, որ հանրակրթության բարեփոխումների արդյունավետության հարցում նախարարությունն ապավինում է նաև ուսուցիչների աջակցությունը:
 
 
     

Սիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ

01/09/2010
 

      սրտանց շնորհավորում ենք մեզ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Այս օրը խոհրդանշական է, որովհետև հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ:  126 երեխա առաջին անգամ մուտք են գործում մեր դպրոց: Մաղթում ենք նրանց և բոլորիս ամենայն բարիք, հաջողություններ ու ուրախ, հաճելի, օգտակար ուսումնական կյանք:

 
     

Մրցույթի ամփոփում

10/05/2010
 

       Մայիսի 10-ին Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան հ.177 դպրոցում  տեղի ունեցավ Ինտերակտիվ գրատախտակով դասերի մշակումներ թեմայով սեմինար և բաց մրցույթի ամփոփում: Սեմինարի ընթացքում  ներկայացվեցին  մրցույթային աշխատանքները և հանձնվեցին պարգևատրումները: 

 
   
Հարգելի' բարեկաներ, ավարտվեց Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան հ.177 դպրոցի կողմից հայտարարված   < Ինտերակտիվ գրատախտակով դասերի մշակումների բաց մրցույթ >-ի աշխատանքների ներկայացման  1-ին փուլը:  Ներկայացված է 80 աշխատանք: Մինչև սույն թվականի մայիսի 9-ը կկազմակերպվի սեմինար-հանդիպում, որի ընթացքում  կներկայացվեն աշխատանքները և կհանձնվեն պարգևատրումները:  Սեմինար հանդիպման անցկացման օրը կնշվի ձեզ ուղարկվող հրավիրատոմսում: 20/04/2010
     
     

Քրիստոս Հառալ ի Մեռելոց

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

04/04/2010
     
   

Հրաժեշտ սիրելի ուսուցչին

25/03/2010
 

            Կյանքից վաղաժամ  հեռացավ Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան հ. 177 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Աիդա Այվազյանը: Լինելով հմուտ մանկավարժ և լավ մարդ` նա վայելել է իր աշակերտների և գործընկերների սերն ու հարգանքը:  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա հարազատներին և կիսում նրանց վիշտը:

 
     
   

Ձեր երեխաների կողքին

12/03/2010
  Երևանի քաղաքապետարանի որոշմամբ մարտի 21-ից հ.114 և 177 դպրոցներում ներդրվում է "dasaran.am" համակարգը, որը դյուրացնում է ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը: Մասնավորապես, ծնողները հնարավորություն  կստանան հետևել իրենց երեխայի գնահատականներին, առաջադիմությանը(ինչպես նաև տեսնել յուրաքանչյուր առարկայից նրա միջին գնահատականը), բացակայություններին, տնային աշխատանքներին, վարքին: Տվյալների գախտնիությունը ապահովված է կայքի ծածկագրային մուտքով:    
     

Մանկավարժական հաղորդակցում`

ուսուցիչ- աշակերտ փոխհարաբերություններ

թեմայով սեմինար

08/06/2011

 

 

Փոխտնօրեն Ն. Խաչատրյանը խոսեց մանկավարժական կոնֆլիկտների ծագման և նրանց պատճառահետևանքային կապի մասին: Քննարկվեցին և վեր հանվեցին հիմնական պատճառները և առաջարկվեցին լուծումներ: >>>

 

 

 

Փոխտնօրեն Թ.Մելքոնյանը ներկայացրեց օրենսդրական ակտեր` ներկայացրեց Հ.Հ. հանրակրթության մասին օրենքը և դպրոցում գործող աշխատակարգը մանրամասնորեն: Տեղի ունեցած մի քանի միջադեպերի վերաբերյալ կատարվեցին եզրահանգումներ, առաջարկվեցին լուծումներ: Խոսվեց գնահատականների և աշակերտների գիտելիքների միջև եղած հակասությունների մասին: Նշվեց բազմակողմանի և նվիրյալ ուսուցչի առաքելության կարևորությունը պետության կայացման գործնթացում: >>>