Նորություններ

 

 

   

Սիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ,

01/09/2010
Սեպտեմբերի 1-ը

      սրտանց շնորհավորում ենք մեզ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Այս օրը խոհրդանշական է, որովհետև հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ:  126 երեխա առաջին անգամ մուտք են գործում մեր դպրոց: Մաղթում ենք նրանց և բոլորիս ամենայն բարիք, հաջողություններ ու ուրախ, հաճելի, օգտակար ուսումնական կյանք:

 

 

   

 

   

Մրցույթի ամփոփում

   Մայիսի 10-ին Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան հ.177 դպրոցում  տեղի ունեցավ Ինտերակտիվ գրատախտակով դասերի մշակումներ թեմայով սեմինար և բաց մրցույթի ամփոփում: Սեմինարի ընթացքում  ներկայացվեցին  մրցույթային աշխատանքները և հանձնվեցին պարգևատրումները:  10/05/2010 

 

Մրցույթի արդյունքներ

1-ին - 2-րդ տեղ

Գ.Բոդոյան`  հ. 177 դպրոց և Արմինե Աջարյան`  հ. 89 դպրոց:

3-րդ տեղ

Չի շնորհվել

Խրախուսական մրցանակ

Արմինե Խարատյան,Աբովյանի հ 10դպրոց,

Անուշ Թորոսյան,Վանաձորի հ 19դպրոց,

Սուսաննա Վարդանյան,Գյումիի հ 12 դպրոց,

Թագուհի Թորոսյան, Երևանի հ 171 դպրոց,

Արմինե Հովհաննիսյան,Օշականի Մ.Մաշտոցի անվան դպրոց,

Թամարա Մելքոնյան, Երևան թ.177,

Մարինե Հովսեփյան, Բրյուսովի անվ. ՊԼՀ,

Արմինե Աթաբեկյան, Երևան թ.177:

Հատուկ մրցանակ

Տաթև Դերզյան - Երևան թ.181, 9-րդ դասարանի աշակերտ

Գագւկ Հովսեփյան -Երևան  թ.130, դասարանի աշակերտ

 
 

 

   
Հրաժեշտ սիրելի ուսուցչին 25/03/2010

 

Կյանքից վաղաժամ  հեռացավ Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան հ. 177 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Աիդա Այվազյանը: Լինելով հմուտ մանկավարժ և լավ մարդ` նա վայելել է իր աշակերտների և գործընկերների սերն ու հարգանքը:  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա հարազատներին և կիսում նրանց վիշտը:  

 

   

Ձեր երեխաների կողքին

12/03/2010
  Երևանի քաղաքապետարանի որոշմամբ մարտի 21-ից հ.114 և 177 դպրոցներում ներդրվում է "dasaran.am" համակարգը, որը դյուրացնում է ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը: Մասնավորապես, ծնողները հնարավորություն  կստանան հետևել իրենց երեխայի գնահատականներին, առաջադիմությանը(ինչպես նաև տեսնել յուրաքանչյուր առարկայից նրա միջին գնահատականը), բացակայություններին, տնային աշխատանքներին, վարքին: Տվյալների գախտնիությունը ապահովված է կայքի ծածկագրային մուտքով:    
     
 

Panorama.am

 

 

Սլովակերեն լեզվի ուսուցում Բրատիսլավայում

09/03/2010

     
 

       Հուլիսի 5-ից 23-ը կամ հուլիսի 5-ից 16-ը Բրատիսլավայում մեկնարկում են Սլովակիայի մշակույթին և սլովակերեն լեզվին նվիրված ամառային դպրոցի երկշաբաթյա դասընթացներ: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Դասընթացների ընթացքում նախատեսվում են`
Սլովակերեն լեզվի ինտենսիվ ուսուցում,
Հասարակական և մշակութային ծրագիր:

     Մասնակիցները կարող են հանձնել սլովակերեն լեզվի քննություն և ստանալ B1, B2 կամ C1 մակարդակների վկայական` հավատարմագրված Սլովակիայի Հանրապետության կրթության նախարարության կողմից : Քննության արժեքը 40 եվրո է: Դասընթացի վճարը կազմում է 480 եվրո: Գրանցման վճարը` 50 եվրո:
Զբոսանքների, թանգարանների մուտքերի, հասարակական տրանսպորտի և այլն, ինչպես նաև ճանապարհածախսերի և ապահովագրության ծախսերը ներառված չեն վերոնշյալ վճարներում:

 

 

Panorama.am

 

 

Միջազգային դպրոց Դիլիջանում

09/03/2010

 

          Այս տարի գարնանը մեկնարկելու են Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի հիմնման շինարարական աշխատանքները, առաջին քայլն արդեն արված է: Այս մասին լրագողների հետ զրույցում հայտնեց Ամերիաբանկի  խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

       -Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա դպրոցը պատրաստ կլինի 2013թ.-ին,-հայտարարեց Ռ. Վարդանյանը:

        Այն, ինչպես մանրամասնեց  Ամերիաբանկի  խորհրդի նախագահն իր խոսքում, նախատեսված է 13-18 տարեկան երեխաների համար: Ըստ նրա` դա միջազգային դպրոց է լինելու, որտեղ կուսանեն ոչ միայն հայազգի, այլև` արտասահմանցի երեխաներ:Այն կգործի նաև որպես ամառային ճամբար և ամբողջ աշխարհից երեխաներ կարող են գալ ու հանգստանալ այստեղ ,- ասաց Ռ. Վարդանյանը:Նրա խոսքերով`  դրսում ապրող հայերի համար դպրոցը հնարավորություն կստեղծի թե ուսանելու, թե միևնույն ժամանակ կապ հաստատելու հայրենիքի հետ:

         Ի դեպ, դպրոցը ցերեկային չէ, այլ դպրոց-ինտերնատ, որտեղ ուսանելու են մի քանի լեզուներով:

- Դպրոցը պարզապես գեղեցիկ շենք չի լինելու, այլ` հատուկ ծրագիր և  ուսուցիչներ է ունենալու,-հավաստեց Ռ. Վարդանյանը:
 

 
 

Panorama.am

 

Նախարարի հանձնարարականը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնական միջոցառումների հետ կապված

09/03/2010

 

   ՀՀ կրթության և գիտության նախարարությունում երեկ կայացած խորհրդակցության ժամանակ  նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը, շնորհավորելով հանրակրթության համակարգում աշխատող բոլոր կին մանկավարժների և ուսուցիչների տոնը, նշել է, որ զերծ մնան այնպիսի արատավոր երևույթների դրսևորումներից, որոնք կարող են ստվեր գցել ուսուցչի հեղինակության ու բարձր կոչման վրա: Նա հավելել է առավել զգոնացնել աշխատանքները ծնողական խորհուրդների հետ և կանխել պարտադրված դրամահավաքության դրսևորումները: Նախարարը հանձնարարել է մարզային և քաղաքային համապատասխան ստորաբաժանումների միջոցով այս մասին տեղեկացնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Նախարարը հանձնարարել է նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը և Կրթության պետական տեսչությանն օպերտիվ արձագանքել  Թեժ գիծ  հեռախոսակապով ստացվող ահազանգերին:
 

 
     
ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ 08/03/2010
 

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր կանանց` մարտի 8-ի, կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ օրը միշտ տոնական է բոլորիս համար, որովհետև օրվա խորհուրդը հայ կինն է` մայրը, քույրը, սիրելին: Այս տոնը լավագույն առիթներից է մեկ անգամ ևս մեր բոլորի ակնածանքն ու երախտագիտությունն արտահայտելու համար:
Մեծ է Ձեր վաստակը ինչպես սերունդների կրթման ու դաստիարակման, այնպես էլ մեր հայրենիքի կայացման ու զարգացման գործում:

Ձեր մեջ  ներդաշնակորեն միահյուսված են քնքշանքն ու հոգատարությունը, հմայքն ու գեղեցկությունը, լավատեսությունն ու ներողամտությունը:
Սիրելի կանայք, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում` առողջություն, հաջողություն, անսահման սեր և երջանկություն:
Ժպիտն ու գարնանային տրամադրությունը թող ուղեկից լինեն Ձեզ ողջ կյանքի ընթացքում:
 
 
 

Panorama.am

 

Կրթական ոլորտում թիվ 1 խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են

22/01/2010

 

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց 2009-ին կրթության ոլորտի հիմնական խնդիրներն ու բացթողումները` նշելով, որ 2009-ին չի արձանագրվել որևէ նոր լուրջ խնդիր, հիմնական խնդիրները գալիս են կրթական համակարգի վերջին տարիների բարեփոխումներից:
Նրա խոսքերով, թիվ 1 խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են, որոնք առավել արտահայտված են հանրակրթական և բարձրագույն կրթության բնագավառում: Նախարարությունը կարևորում է բոլոր շահառուների մասնկացությունն այդ ռիսկերի վերացման գործընթացում: Այս ռիսկերը նվազեցնելու ևս մեկ հնարավորություն է, այս տարի բարձրագույն կրթության բնագավառում կրեդիտային համակարգի լիարժեք ներդրումը,- ասաց Ա. Աշոտյանը:
Նախարարը նաև նշեց, որ 2009 թվականին գրանցված երկրորդ խնդիրը որոշ հատուկ դպրոցներում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներն էին: Դրանց լուծում տալու համար նախարարությունը նախաձեռնել է Քաղաքացիական վերահսկողության խորհրդի ստեղծումը, որի մեջ ընդգրկված կլինեն հասարակական մի շարք կազմակերպություններ:
Ըստ Ա. Աշոտյանի, երրորդ խնդիրը, կրթության ոլորտի կառավարման խնդիներն են, մասնավորապես` հանրակրթական դպրոցների կառավարման խնդիրը:
Բազում վաստակաշատ տնօրենների կողքին ունենք նաև այնպիսի դեպքեր, երբ տնօրենների կամայականությունները անդրադառնում են դպրոցում կրթության և կրթական գործընթացի վրա: Այս խնդիրը լուծելու հնարավորություն է տալիս Հանրակրթության մասին օրենքը, ըստ որի իրականացնելու ենք տնօրենների հավաստագրման գործընթաց: Այն իրականացվելու է այս տարի առաջին կիսամյակում,- նշեց ԿԳ նախարարը:
Ա. Աշոտյանի խոսքերով, իրականում կրթության ոլորտում կան շատ խնդիրներ, սակայն այս երեք խնդիրները առաջնահերթ լուծման կարիք ունեն:

 
     
   
ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՐԵՑ ԴԱՍԸ 19/01/2010
  Ինչպես արդեն տեղեկացրել ենք (Մեթոդական ցուցում) Բաքվում տեղի ունեցած ողբերգության՝ հայերի ջարդի 20 տարին լրանալու առիթով հունվարի 13-19-ը ՀՀ միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել էր բաց դաս՝ նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Երեկ կայացած բաց դասերից մեկը Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի բարձր դասարանցիների համար վարել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նախարարը 11-րդ դասարանցիներին ծանոթացրեց Բաքվում հայերի՝ դեռ նախորդ դարի սկզբում  ծավալած գործունեությանը եւ նրանց դերակատարությանը: Ըստ ԿԳՆ կայքէջի՝ նախարարն ասել է. Այսօր սերունդներ են գալիս, որ մեր նորագույն պատմության մի հատված լսել են ականատեսներից: Մենք պարտավոր ենք այդ պատմության էջերը դարձնել մեր աճող սերնդի սեփականությունը՝ որպես մտահոգություն եւ ցավ սեփական երկրի եւ պետության ապագայի նկատմամբ: Մեր երեխաները պետք է իմանան իրենց ժողովրդի բոլոր էջերը, ճիշտ հետեւություն կատարեն այդ ամենից, որովհետեւ շուտով իրենց ուսերի վրա է մնալու մեր պետության ապագայի կերտումը: Բաքվի ջարդերի 20-ամյակի առիթով կփորձենք խոսել առհասարակ ցեղասպանությունների, մեր ժողովրդի անցյալի, ապագայի, եւ նաեւ այն մասին, թե ինչպես ճիշտ հետեւություններ անել մեր նորագույն պատմության ամենաարյունոտ էջերի մասին, ինչպես անել, որ մեր ժողովուրդն այլեւս 21-րդ դարում որեւէ ջարդի, կոտորածի, առավել եւս՝ ցեղասպանության չենթարկվի...:  
     
   
Կենգուրու-2010-ի մասնակցության փաթեթը ՀՀ դպրոցները կստանան հունվարի վերջից 19/01/2010
  ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այբ կրթական հիմնադրամի կողմից 2010թ-ին եւս հանրապետության բոլոր դպրոցներում կանցկացվի Կենգուրու մաթեմատիկայի մրցույթը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրեց հիմնադրամի հանրային կապերի համակարգող Աննա Վելիցյանը, հունվարի վերջից դպրոցներին կներկայացվի մասնակցության առաջին փաթեթը: Մրցույթը նախորդ տարիների նման կանցկացվի մարտի երրորդ հինգշաբթի օրը: Կենգուրու մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում 1980-ական թվականներին: Հայաստանում այն անցկացվում է 2008թ-ից: Առաջին փորձնական մրցույթին մասնակցել են 6 դպրոցների 3-11-րդ դասարանցի 639 աշակերտներ Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից: 2008թ-ի հոկտեմբերին Հայաստանը` ի դեմս Այբ կրթական հիմնադրամի, դարձել է Կենգուրու առանց սահմանների ասոցիացիայի անդամ: 2009թ-ին ՀՀ ԿԳՆ-ի հովանու ներքո եւ հիմնադրամի նախաձեռնությամբ մրցույթն անցկացվել է հանրապետության բոլոր մարզերում` մոտ 570 դպրոցների եւ 30 հազար 567 աշակերտների մասնակցությամբ: Մրցույթի սկզբունքն է` նվեր բոլորին. բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության հավաստագրեր եւ հուշանվերներ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներն արժանանում են պատվոգրերի ու մրցանակների: Մրցույթի այն հաղթողները, ում 12 տարին լրացած է եւ ով անգլերենից ունի տարրական գիտելիքներ, մասնակցում են ամենամյա միջազգային ամառային ճամբարների` Կենգուրու առանց սահմանների ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից մեկում: 12 տարեկանից ցածր հաղթողներն էլ ստանում են ուղեգրի արժեքին մոտ պարգեւներ: Հավաստագրեր են տրվում նաեւ մասնակից բոլոր դպրոցներին: Մարզերում ամենաակտիվ մասնակցություն դրսեւորած մեկական դպրոց արժանանում է նաեւ խրախուսական մրցանակի:  
     

 

   

 

 

ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ

2010-01-15 
  Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված համաքաղաքային բազմաբնույթ միջոցառումներ անցկացվեցին: Բաց դասերից, գրքի, համակարգչային կայքէջի ստեղծումից բացի, մայրաքաղաքի մոտ 50 դպրոցներում անցկացվել է նաեւ 'Դասը վարում են աբովյանագետները', 'Բաց նամակ'՝ Խ. Աբովյանին' շարադրությունների մրցույթ: Աբովյանական տարին ամփոփվեց երեկ՝ Երեւան քաղաքի պատմության թանգարանում: 2009թ. նոյեմբերին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտներին առաջարկվել էր գրել 'բաց նամակ'՝ Խ. Աբովյանին: Ստուգող հանձնաժողովը 123 դպրոցներից ստացված 129 շարադրություններից ստեղծագործական ձիրք դրսեւորած եւ աբովյանական հումանիզմով ոգեւորված շնորհալի 9 աշակերտների խրախուսել է պատվոգրերով: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ամփոփելով աբովյանական տարին, նշեց. 'Աբովյանական միջոցառումների կազմակերպման գործում իրենց ներդրումն ունեցան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, այլեւ ԵՊՀ-ն, Մանկավարժական համալսարանը, Աբովյանի տուն-թանգարանը, Աբովյանի անունը կրող երկու դպրոցները, 'Մխիթար Սեբաստացի' կրթահամալիրը: Երեխաները Աբովյանին անվանում էին ընկեր, պապ, եղբայր, բարեկամ: Շատ ուրախացանք, որ դարաշրջան անցնելուց հետո էլ երեխաները նույն ընկալումն ունեն': Երեւան քաղաքի 3 դպրոցներում դաս անցկացրած գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ ասաց. 'Ամենից ուրախացնողն այն էր, որ աշակերտները հետաքրքրությամբ էին լսում Աբովյանին': Պատվոգրերի արժանացան նաեւ տարբեր դպրոցների 10 ուսուցիչներ եւ 5 տնօրեններ: - Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ  

 

   

 

 
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնախնդիրները գտնվում են քաղաքապետի ուշադրության կենտրոնում: 10.12.2009
  Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնախնդիրները գտնվում են քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Մենք արդեն մշակել ենք քառամյա ծրագիր, որի շրջանակներում 2010-2013թթ. 102 մանկապարտեզներ աստիճանաբար կջեռուցվեն: 2010-ի համար արդեն կազմված է 24 նախադպրոցական հաստատության կաթսայատան կառուցման պլան: Մանկապարտեզների առումով քաղաքապետարանը ծանր ժառանգություն ստացավ, ու բոլորս էլ գիտենք, որ մանկապարտեզներում տիրող իրավիճակը պարզապես ուրախալի չէ: Առավոտը հետաքրքրվեց, թե կա՞ն հստակ սահմանված առաջնահերթություններ, որոնց համապատասխան էլ կորոշվի, թե շուտափույթ ո՞ր մանկապարտեզների ջեռուցման հարցերը լուծել, որ հանկարծ այս պարագայում էլ չգործեն խնամի-ծանոթ-բարեկամ, կամ վերեւներում ունեցած կապերը: Գ. Սողոմոնյանը պատասխանեց. Առաջնահերթություն ենք տալու այն մանկապարտեզներին, որոնք ունեն 180-300 սաներ, այնուհետեւ կլուծվեն ավելի նվազ թվով սաներ ունեցող մանկապարտեզների ջեռուցման հարցերը: Հաշվի ենք առնելու նաեւ աշխարհագրական դիրքը. օրինակ՝ Նորք- Մարաշ, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում ջերմաստիճանի 4-5 աստիճանի տարբերություն կա, նաեւ առաջնահերթությունը տալու ենք, այսպես կոչված, ծեր, գիշերօթիկ, մսուրային խմբեր ունեցող մանկապարտեզներին: Ծնողների անվստահության հետ կապված՝ վարչության պետն ասաց. Վստահել-չվստահելն իրենց խնդիրն է, պարզապես նրանք կարող են գնալ մանկապարտեզ եւ տեղում ճշտել ջերմաստիճանը: Իսկ մեր վարչության աշխատակիցների կատարած այցերը մանկապարտեզներ եւ ծնողների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ ձմռանը, հատկապես հունվարին, երեխաներին մանկապարտեզ չբերելը մի տեսակ ավանդույթ է դարձել: Այդ դեպքում հարցնում եմ՝ ինչո՞ւ են դեկտեմբերին բերում մանկապարտեզ: Մեծամասնությունը պատասխանում է, որ չի ուզում երեխային զրկել տոնական հանդեսներից, նվերներից եւ տրամադրությունից: Հունվար ամսին մանկապարտեզ չբերելու պատճառը նաեւ այն է, որ հունվարի մի քանի օրեր այսպես թե այնպես արձակուրդային են, եւ ծնողները չեն ցանկանում մնացած օրերի համար վճարել: Գ. Սողոմոնյանը նշեց նաեւ, որ մանկապարտեզների պարագայում իրենք ծնողներին ստիպելու մեխանիզմներ չունեն, ինչպես դպրոցներում: Այստեղ երեխային բերել-չբերելը ծնողի ցանկությամբ է: Բայց արդեն մշակված նոր կարգը, ըստ վարչության պետի, շատ հարցեր կլուծի: Դա հետեւյալն է. Արդեն մշակել ենք մի նոր մոդել, որի համաձայն՝ 2010-ից մանկապարտեզները կֆինանսավորվեն սան-թվով, ինչպես դպրոցները: Դրա արդյունքում մենք մանկապարտեզների տնօրեններից կպահանջենք փաստական հաճախումների մասին տեղեկատվություն եւ կհետեւենք, թե արդյոք ֆինանսավորումը նպատակայի՞ն է ծախսվել: Առավոտի այն հարցին, թե արդյոք այս նոր որոշումը տնօրենների մոտ դժգոհություն չառաջացրե՞ց, Գ. Սողոմոնյանը պատասխանեց. Մանկապարտեզների տնօրենները սովորել էին բոլոր ծախսերն իրենք տնօրինել, բայց ժամանակն է համակարգված աշխատելու:  

 

   

 

   
   

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփում է կրթության բնագավառի այս տարվա մինուսներն ու պլյուսները

Աստված տա ձեր հարցերը լինեն ավելի սուր, նոր խնդիրներին վերաբերող, մեր աշխատանքներն էլ՝ ավելի լավ, որ ավելի երկար եւ համոզիչ փորձեմ ձեզ ապացուցել, որ կրթական համակարգի բոլոր խնդիրները լուծելի են, եւ որքան էլ դժգոհ ենք համակարգից, մենք հպարտանում ենք դրանով. սա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ամանորյա բարեմաղթանքն էր լրագրողներին, որը հնչեց երեկ՝ նախարարի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Իսկ արդեն նախարարի աշխատասենյակում՝ փոքրիկ ֆուրշետային սեղանի շուրջ բարեմաղթանքների ոլորտը տեղափոխվեց ավելի անկաշկանդ դաշտ. կրթություն լուսաբանող հիմնականում երիտասարդ լրագրողուհիներին նախարարը ցանկացավ անձնական կյանքում բարելավումներ, քանի որ նախարարները գալիս են ու գնում, իսկ ամուսինները մնայուն են:       Փոքր-ինչ քնարական զեղումից անցում կատարենք կրթական այն մշտամնա խնդիրներին, որոնք քննարկվել են գրեթե բոլոր ԿԳ նախարարների օրոք՝ բուհական համակարգում մրցունակության բարձրացում, ինքնավարության խնդիրներ, լիցենզավորման համակարգ, կրթության որակի ապահովում, հավատարմագրման գործընթաց, գիտության ոլորտի, օրենսդրական բարեփոխումներ եւ այլն: ԿԳ նախարարը նշեց. Լիցենզավորման կարգը ֆիզիկապես եւ բարոյապես իրեն արդեն սպառել էր. որակի նկատմամբ ունեցած նոր պահանջների ձեւավորման տեսանկյունից պետք էր ընդունել լիցենզավորման նոր կարգ, ինչն իրականացվել է: 2011-ին սպասվող ճգնաժամային իրավիճակից դուրս գալու մասին էլ ասաց. Քանի որ դպրոցներում չենք ունենալու շրջանավարտներ, այդ տարի կանգնելու ենք բուհերի, դրանց ամբիոնների պահպանման, ընդունելության կազմակերպման հետ կապված խնդիրների առաջ: Հարցը պիտի փորձենք մեղմել այս տարվանից՝ ընդլայնելով ընդունելության համակարգը եւ թույլ տալով, որ բուհերն ավելի շատ դիմորդներ ընդունեն, բայց միեւնույն ժամանակ պահանջելով, որ ավարտեն արժանավորները:
Անդրադառնալով գիտության բնագավառին՝ նախարարն ասաց, որ այս տարվա ընթացքում մշակվել եւ ԿԳՆ-ին է ներկայացվել ԳԱԱ-ի մասին օրենքի նախագիծը: Ըստ Ա. Աշոտյանի՝ հաջորդ տարի օրենքն ԱԺ կներկայացվի, որը թույլ կտա պահպանել գիտական պոտենցիալը եւ նշմարել ԳԱԱ-ի համար զարգացման նոր ուղիներ: Նախարարն անդրադարձավ նաեւ իր ղեկավարած գերատեսչության կազմի մեջ մտնող մյուս կառույցներին. Այս տարի բավականին խորը փոփոխություններ իրականացվել են մասնագիտական կրթության եւ ուսումնառության զարգացման ազգային կենտրոնի իրականացրած գործառույթների ծավալով: Նոր փոխտնօրեն է նշանակվել, որը համակարգում է միջին մասնագիտական ոլորտը: Մյուս ոլորտներում  եւս կատարվում են փոփոխություններ, բայց բացթողումներ դեռ մնացել են: Քանի դեռ մրցակցային չէ այն դերակատարությունը, որն ունի Կրթության ազգային ինստիտուտը, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման առումով, դժվար կլինի լոկ վարչական լծակներով այնտեղ հրահրել հեղափոխական լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Կողմնակից եմ այն մոտեցման, որ, օրինակ, ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կարելի է վերապահել նաեւ մասնավոր կազմակերպություններին. օտար լեզուների, համակարգչային դասընթացների կազմակերպումը եւս տալ մասնավոր ընկերություններին, եթե առաջարկեն ընդունելի գին:
Առավոտը հետաքրքրվեց՝ մարզպետների եւ մարզպետարանների կամայականությունները նվազեցնելու առումով ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ է ԿԳՆ-ն: Նախարարը պատասխանեց. Միշտ չէ, որ մազպետարանների եւ ԿԳՆ-ի համատեղ աշխատանքը ստացվել է: Բայց այժմ մարզպետների մեծամասնության հետ ես նույն քաղաքական թիմից եմ, եւ մենք պարտավոր ենք իրականացնել նույն քաղաքականությունը: Մյուս երաշխիքը հանրակրթության մասին օրենքի ընդունումն է, որը թուլ է տվել ներմուծել տնօրենների հավաստագրման մեխանիզմը: Դա նշանակում է, որ կադրային քաղաքականությունը կարող է իրականացվել շատ ավել խիստ պայմաններում: Էլի կարող են լինել ցանկալի թեկնածուներ, բայց այդ թեկնածուն պիտի առնվազն տնօրենական մինիմումները հանձնած լինի: Մեր այն դիտարկմանը, թե նախարար դառնալուց հետո որոշ տհաճ հարցեր են կապվում Արմեն Աշոտյանի անվան հետ, օրինակ՝ որոշ մասնավոր բուհերի փակման ցանկությունը, ուսանողական կրթաթոշակների հանման հարցը, հանրակրթության մասին օրենքում վաղաժամ եւ լավ չհիմնավորված փոփոխությունները, դա չի՞ բերի նախարարի վարկանիշի անկման, պարոն Աշոտյանը պատասխանեց. Վարկանիշը կարեւորում եմ, բայց ավելի շատ կարեւորում եմ երկարաժամկետ վարկանիշը: Կարճաժամկետ վարկանիշային տեխնոլոգիաների հիանալի տիրապետում  եմ, բայց դրանք կիրառելու ցանկություն չունեմ. դրանցից ակնհայտ պոպուլիզմի հոտ է գալիս: Երբեմն ամենալավ դեղը դառն է լինում. ես գիտակցում եմ, որ եթե ուզում ես չքննադատվել, ապա ոչինչ պիտի չանես ու չասես, պարզապես պիտի լինես ոչինչ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2009-12-23

 

 

Panorama.am

 

Արձակուրդը երկարաձգվել է

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 21-28-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն հունվար ամսին:
Հիշեցնենք, որ դպրոցները փակվել էին դեկտեմբերի 8-ին, իսկ դեկտեմբերի 21-ից պետք է վերաբացվեին: Դպրոցների փակման պատճառը սուր շնչառական հիվանդությունների արագ տարածումն է հանրապետությունում:

19/12/2009
 

 

Էքստեռն քննություն՝ ոչ կրթական հարցեր լուծելու համար

ԿԳՆն փորձում է պայքարել դրա դեմ

 ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության կողմից պետական վերահսկողություն է իրականացվում նախադպրոցական, հանրակրթական եւ նախնական արհեստագործական մասնագիտական կրթական հաստատությունների նկատմամբ, անկախ այն բանից՝ գտնվում են պետակա՞ն, համայնքայի՞ն, թե՞ մասնավոր սեկտորի ենթակայության տակ։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսչությունն այս տարի ստացել է շուրջ 300 դիմումբողոքներ, ինչպես առձեռն, այնպես էլ տեսչության եւ ԿԳ նախարարության թեժ գծերի միջոցով։ Հօգուտ քաղաքացու բավարարվել է դիմումբողոքներից 83ը։ Դրանք հիմնականում վերաբերում են մանկավարժների աշխատանքից ազատմանը, հաստիքների կրճատմանը, աշխատանքի ընդունմանը, դպրոցում անառողջ բարոյահոգեբանական իրավիճակին եւ այլն։ Տեղում ուսումնասիրություններ են կատարվել 78 դիմումբողոքների հիման վրա, մնացած դեպքերում նպատակահարմար է եղել ուսումնասիրությունը, քննարկումներն անցկացնել տեսչությունում՝ հրավիրելով նաեւ դիմումատուին եւ պատասխանող կողմին։ Այն դեպքերում, երբ քաղաքացին դիմում է ե՛ւ տեսչություն, ե՛ւ դատարան, ապա տեսչությունն իրավասու չէ միջամտել գործին։ Իսկ եթե իրենք են գործը հանձնում դատարան, ապա հետամուտ են լինում գործի ընթացքին՝ ցուցաբերելով նաեւ մասնագիտական օժանդակություն։
Տեսչության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երեւանի եւ մարզերի 395 ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ 73 ստուգում եւ 5 տեսչավորում։
Այս տարի ուսումնասիրություններ են իրականացվել Երեւանի 6 ոչ պետական, Գեղարքունիքի մարզի 16 քաղաքային համայնքների եւ Վայոց ձորի մարզի 12 քաղաքային եւ գյուղական համայնքների նախադպրոցական կրթական հաստատություններում։ Մարզերում բավականին լուրջ խնդիրներ կան, որոնցից է մանկապարտեզների սեզոնային գործունեությունը, կադրային ընտրությունը, նշանակումները։ Մանկապարտեզների սեզոնային գործունեության արդյունքում ամբողջապես չեն կատարվում կրթական ծրագրերը, մանկավարժական համակազմը պարբերաբար անգործության է մատնվում։ Պարապուրդի մեջ գտնվելու ժամանակ վերջիններս անընդհատ նշանակվում եւ ազատվում են աշխատանքից՝ աշխատավարձ չստանալու նպատակով։ Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում եւս առկա են կադրային խնդիրներ, քանի որ մասնավոր սեկտորը նշանակումներ է անում ըստ իր հայեցողության՝ հաշվի չառնելով մասնագիտական պատրաստվածությունը։
Հանրակրթական ոլորտում կատարվել է երեք տեսչավորում. Կապանի թիվ 13 դպրոցում, Երեւանի Անանիա Շիրակացի կրթահամալիր ճեմարանում եւ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում։ Երկու տեսչավորում էլ իրականացվել է նախնական մասնագիտական արհեստագործական ուսհաստատություններում։ Ստուգումներ են անցկացվել 56 ոչ պետական, 24 հատուկ հանրակրթական դպրոցներում, ինչպես նաեւ մշտադիտարկում՝ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի 17 դպրոցներում՝ կապված աշակերտների խտության, շարժի՝ ընդունելության, տեղափոխման, փոխադրման հետ։
Արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են աշակերտների թվի հավելագրմանը, երբ չսովորող աշակերտներ են գրանցվում ցուցակներում, իսկ հայտնի է, որ դպրոցները պետությունից ֆինանսավորում են ստանում ըստ աշակերտների թվի։ Մյուս խախտումներից է ատեստատ կամ վկայական ստանալն առանց դպրոց հաճախելու։ Քիչ չեն նաեւ դպրոցների տնօրենների, խորհրդի կազմի ընտրության ժամանակ խախտման դեպքերը։ Ուշադրության են արժանի նաեւ այն դեպքերը, երբ մի դպրոցից մյուսը տեղափոխվելու դեպքում աշակերտը չի հաշվառվում, նաեւ էքստեռն քննություններն օգտագործվում են մեկ տարի շահելու եւ բանակի հետ կապված հարցերը լուծելու համար։ Հարցը լուծելու համար ԿԳ նախարարի հրամանով կասեցվել է 10րդ դասարանցիների համար մեկ տարով էքստեռն քննություն տալու հնարավորությունը։ Ներկայումս մշակվում են մեխանիզմներ հանրապետության ամբողջ մասշտաբով նմանատիպ դեպքերը բացառելու համար, որը նախատեսվում է կիրառել հաջորդ տարվանից։ Խ. Մուրադյանը կոչ արեց քաղաքացիներին չգնալու նման քայլերի, քանի որ բացահայտելու դեպքում երեխան կսովորի երեք տարի, բաց թողնված տարվա եւ հաջորդ տարիների՝ 11րդ եւ 12րդ դասարանների փոխարեն։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-12-2009

 

 

Panorama.am

 
 

Հայ պատանիները միջազգային օլիմպիադայից վերադարձել են երկու ոսկե մեդալով

Աստղագիտության միջազգային 14-րդ օլիմպիադայից հայ պատանիները վերադարձել են 2 ոսկե մեդալով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ նշեց Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, աստղագիտության ուսուցչուհի Մարիետա Գյուրզադյանը:
Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է նոյեմբերի 9-16-ը Չինաստանում:
Օլիմպիադային մասնակցել են ներկայացուցիչներ երկու տասնյակ երկրներից՝ Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան, Կորեա և այլն: Նրա տեղեկացմամբ, 6 ոսկե մեդալներից երկուսը ստացել են հայ աշակերտները, երկուսը՝ Հնդկաստանի ներկայացուցիչները, մյուս երկուսն էլ` Չինաստանի և Ռուսաստանի պատանիները:
Հայաստանից ոսկե մեդալ է ստացել ԵՊՀ-ին առնթեր Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Հակ Հակոբյանը և Քվանտ վարժարանի աշակերտ Հայկ Տեփանյանը:

Մարիետա Գյուրզադյանը նշեց, որ օլիմպիադային մասնակից այլ երկրների աշակերտները գործնական պարապունքներն տեխնիկապես շատ ավելի զարգացած լսարաններում են անցկացնում:
Մեր աշակերտները առարկային տեսական մասը շատ լավ գիտեն, սակայն ինչ վերաբերում է գործնականին, ապա մեր երկիրը այդքան զարգացած չէ, որ մենք պարապունքները անցակացնենք այդքան տեխնիկապես հագեցած լսարաններում: Մենք ժամանակ առ ժամանակ երեխաններին տանում ենք Բյուրականի աստղադիտարան, սակայն դա բավարար չէ, քանի որ ամբողջ երկինքը մի քանի անգամ գնալով հնարավոր չէ ուսումնասիրել,- հավելեց նա:

ԵՊՀ-ին առնթեր Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Հայկ Հակոբյանը նշեց, որ Չինաստանի կամ Ռուսաստանի մասնակիցներն առաջին անգամ չէր, որ մասնակցում էին միջազգային օլիմպիադաների.
Նրանք արդեն մի քանի տարվա փորձ ունեին, իսկ մենք առաջին անգամ էին մասնակցում աստղագիտության միջազգային օլիպիադայի, սակայն ունեցանք լավ արդյունք:

Քվանտ վարժարանի աշակերտ Հայկ Տեփանյանի խոսքերով, իսկապես դժվար էր մասնակցել այնպիսի երկրների հետ ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, քանի որ այդ երկրներում աստղագիտություն օլիմպիադային մասնակցում էին ավելի շատ աշակերտներ և նրանց շանսերը ավելի շատ էին, սակայն այն, որ Հայաստանի մասնակիցները կարողացան մրցակցել այդ հզոր երկրների աշակերտների հետ և բերել ոսկե մեդալներ, դա արդեն շատ ուրախալի է և դա ևս մեկ անգամ ապացուցում է աշխարհին, որ Հայաստանը ունի աստղագիտակն մեծ ներուժ:

Մարիետա Գյուրզադյանը հայտնեց, որ օլիպիադային մասնակցելու համար աջակցել են ԿԳ նախարարությունը և Ծառուկյան հիմնադրամը:

17/12/2009

 

 

10-12-2009

 

Ուսուցիչների նախատոնական օրերը թեժ կլինեն

 

Սուր շնչառական վարակի եւ գրիպի տարածման պատճառով դեկտեմբերի 819ը հանրապետությունում չեն գործելու գործել նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունները։ Դպրոցներում, սակայն, ծրագրերի բացթողումներ չեն գրանցվի. այս մասին երեկ լրագրողներին վստահեցրեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։ Նշված կրթական հաստատությունները վերաբացվելու են դեկտեմբերի 21ից եւ մինչեւ Ամանորի արձակուրդներ՝ դեկտեմբերի 26ը, ավարտելու են գնահատման քառորդային աշխատանքները։ Դեկտեմբերի 819ը բաց թողնված դասերի լրացման տարբերակը կընտրեն դպրոցների տնօրենները։ Քանի որ հայտարարված է գնահատման նոր համակարգի նախապատրաստական տարի (այս սեպտեմբերից բոլոր հանրակրթական հիմնական դպրոցներում նախատեսված էր գործող գնահատման 5 բալանոց համակարգին զուգահեռ փորձնական կարգով կիրառել գնահատման 10 բալային համակարգը), դրա հետ կապված են որոշ աշխատանքային բարդություններ։ Մ. Մկրտչյանը նշեց, որ նախարարությունն այս առումով աջակցում է ուսուցիչներին, ընդունում նրանց առաջարկները։

Մանուկ Մկրտչյանը եւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը անդրադարձան նաեւ կրթական բարեփոխումների ընթացքին, մասնավորապես՝ խոսելով հանրակրթության մասին նոր օրենքի լիարժեք կիրառման համար ենթաօրենսդրական բազմաթիվ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին (դրանք պետք է ավարտվեն մինչեւ այս ուսումնական տարեվերջ)։ Մշակվում է դպրոցների կառավարման խորհուրդների նոր կարգը եւ կազմվում հանրակրթական դպրոցի օրինակելի կանոնադրությունը, բարեփոխումներ են կատարվում նախադպրոցական կրթության ոլորտում։ Մարզային այն համայնքները, որտեղ մանկապարտեզներ չկան, 0 դասարանի սկզբունքով նախատեսվում է կազմակերպել 45 տարեկան երեխաների նախադպրոցական մանկապարտեզային կրթություն։ Ըստ Արտակ Պողոսյանի՝ հանրապետության մարզային դպրոցների տարածքում գործելու են 140 համայնքային մանկապարտեզներ։ Նա տեղեկացրեց նաեւ կրթության նախարարության համաձայնությունը ստացած մի նոր՝ Տիին քարտ նախաձեռնության մասին, որ ձեռնարկել է Հայէկոնոմբանկը։ Վերջինս դպրոցականներին (սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ անվճար) տրամադրելու է պլաստիկ քարտեր, որոնք կլիցքավորեն նրանց ծնողները եւ որոնք կօգտագործվեն բացառապես հանրապետության մշակութային կենտրոններում՝ թանգարաններում, թատրոններում եւ այլուր, վճարումներ կատարելու համար։ Այս քարտերի համատարած կիրառումով թերեւս դպրոցներում կդադարի թատրոնի եւ այլ միջոցառումների տոմսերի վաճառքի առեւտուրը, կդադարեն նաեւ դրանք վերահսկելու պահանջի եւ գործնական անհնարինության վերաբերյալ խոսակցությունները։ Նշենք, որ հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կտեւեն դեկտեմբերի 28ից մինչեւ հունվարի 10ը։
 

Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

10-12-2009

10.12.2009

 

 

 

17:44 Yerevan | 13:44 GMT |

 

Խոզի գրիպի պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հրաման է ստորագրել մինչդպրոցական եւ հանրակրթական հաստատությունները դեկտեմբերի 8-ից 19-ը փակելու մասին: Հրամանն արձակվել է` գրիպի համաճարակի վտանգի պատճառով: Նշենք, որ Հայաստանում արձանագրվել է գրիպի հետեւանքով մահան 3 դեպք, բայց սեզոնային, սովորական գրիպից, ոչ՝ A/H1N1 վարակից: Մի կին եւ մի տղամարդ մահացել են Էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ մի տղամարդ էլ՝ Արմենիա բժշկական կենտրոնում: Խոզի գրիպով վարակվածների թիվը Հայաստանում, երեկվա տվյալներով, հասել է 35-ի:

 

8/12/2009

 

             Tert.am

 

Աշոտյան. Կաշառակերությունը Հայաստանի կրթության աքիլլեսյան գարշապարն է

Կաշառակերության խնդիրը Հայաստանի կրթության աքիլլեսյան գարշապարն է: Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի հայ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանի` կրթության բնագավառում կաշառակերության և թեժ գծի առկայության մասին հարցին, որով հնարավոր կլինի ահազանգել նմանատիպ դեպքերում:

Նախարարի խոսքերով` թեժ գիծ կա, բայց, ցավոք, քաղաքացիների մեծ մասի զանգերը անանուն են և առանց հետադարձ կապի, իսկ այդ դեպքում դժվար է տարբերել իրակնությունը սովորական զրպարտանքից: Սակայն համապատասխան մարմինները պարբերաբար զբաղվում են դրանով:

Միևնույն ժամանակ, Աշոտյանը հայտարարել է, թե այսօրվա դրությամբ կրթությունը Հայաստանում գրավիչ է թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրյա դիմորդների համար: Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև տարրական և միջնակարգ մասնագիտական կրթահամալիրներում սովորող 100 հազար ուսանողներից մոտավորապես 6500-ը արտասահմանցիներ են, որոնք սովորում են բուհերում: Տոկոսային հարաբերակցությամբ այդ ցուցանիշը բավական կշռարար է` ըստ միջազգային չափանիշների, և տարեկան մոտավորապես 25 մլն դոլարով հարստացնում է Հայաստանի տնտեսությունը: Արդեն հասկանալի է, որ Հայաստանում արտասահմանցի ուսանողների քանակը կավելանա` հաշվի առնելով, որ ոչ ամբողջական ներուժն է օգտագործված արտասահմանցի ուսանողներին գրավելու համար,- նախարարի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի հայերի միության կայքը:

 

23.11.09
  ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ  

article's photo

Երեկ "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցում հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի ՄԶԳ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից կազմակերպած համաժողովին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ամեն կերպ փորձում էր իր սուր եւ դիպուկ հայտարարություններով աչքի ընկնել ամերիկյան գործընկերների առջեւ: Եթե մի փոքր էլ երկար լսեինք նրան եւ եթե անտեսեինք պարբերաբար փառաբանվող ՀՀ Կառավարության անունը, ապա տպավորությունն այն կլիներ, որ ականջալուր ենք լինում ընդդիմադիր նոր գործչի:

Նա իր քննդատաության թրի տակով անցկացրեց բոլորին` թե՛ հասարակությանը, թե՛ ՀԿ-ներին, նույնիսկ չխնայեց իրեն ու իր գործընկեր մյուս պաշտոնյաներին: Բոլորը, ըստ ՀՀ վարչապետի` մեղավոր են մեր երկրում կոռուպցիայի զարգացման համար: Եվ որպեսզի իր խոսքն ավելի ծանրակշիռ լինի ու հավատ ներշնչի` նա սկզբնական հարվածները սկսեց տեղալ պաշտոնյաների վրա:

Հայտարարեց, որ արդեն ԱԺ-ում է միասնական բաց էլեկտրոնային ռեգիստրի ստեղծման մասին մի օրենք, որտեղ 500 բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ներկայացնեն իրենց անհատական հայտարարագրերը: "Օրենքի խստագույն պահանջը կլինի այն, որ մենք վերջապես կիրացնենք ՀՀ Սահմանադրության այն նորմը, որով պատգամավորները, նախարարներն իրավունք չեն ունենա զբաղվելու բիզնեսով",- հպարտությամբ հայտարարեց նա:

Կոռուպցիան արմատախիլ անելու համար նա նաեւ առաջարկում է ինստիտուցիոնալ բարփոխումներ, որոնք դարձյալ կառնչվեն պետական կառավարաման մարմիններին: Այս առումով պետք է հստակեցվեն պաշտոնատար անձանց ֆունկցիաները, քանի որ նախարարությունների գործառությունները խառնված են, եւ ընդհանրապես` խառնաշփոթ կա նախարարությունների, տեսչությունների, գործակալությունների գործառույթների մեջ: Ինչ վերաբերում է քաղծառայողների ինստիտուտին, ապա այստեղ վարչապետը նկատել է կոռուպցիոն առումով արատավոր մի երեւույթ. "Գոյություն ունի բնական դիմադրողականություն. մարդիկ չեն ուզում փոխել իրենց վարքագծային կանոնները": Ըստ Տիգրան Սարգսյանի` այսօր շատերը ձգտում են պաշտոն ձեռք բերել ու քննադատում են կառավարությանը՝ ոչ թե բացահայտելու համար հասարակական հիվանդությունները, այլ որ պաշտոն զբաղեցնելով ` օգտվեն այդ պաշտոնների ընձեռած բարիքներից:

Կոռուպցիայի դեմ մյուս մեխանիզմը, ըստ վարչապետի` ֆինանսական մեխանիզմերի բարեփոխումն է: "ԱԺ-ում ներկայացնելով 2010թ. պետբյուջեն` ես ընդգծեցի, որ մեզ համար թիրախ են լինելու առողջապահության եւ կրթության ոլորտները, որոտեղ մեխանիզմները ոչ միայն անարդյունավետ են, այլեւ ի սկզբանե իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Բանն այն է, որ երբ պետությունը, իջեցնելով ֆինանսական պատվեր այս ոլորտներում, իրեն իրավունք է վերապահել ինքնարժեքից ցածր գումար տալ, արդյունքում, այս ոլորտների ներկայացուցիչները ստիպված առաջացած ֆինանսական ճեղքերը փորձել են լրացնել այլ ճանապարհներով, որոնք շատ հաճախ անօրինական են: Ստացվում է, որ մենք ինքներս ենք կոռուպցիոն ռիսկեր առաջացնում, մինչդեռ պետությունն իրավունք չունի ֆինանսական շեղումներ մտցնել",- հայտարարեց նա:

Այնուհետեւ սահուն անցում կատարեց արդեն հասարակական տրամադրվածություններին ու ՀԿ-ներին: Հասարակությունն, ըստ նրա` ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ, այլ հանդուրժող է: "Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր քաղաքացիներին մտահոգող առաջին 5 բացասական երեւույթների մեջ կոռուպցիան չի մտնում: Դա շատ լուրջ ահազանգ է",- ասաց նա: Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, ապա դրանք, ըստ վարչապետի` կառավարությանը օժանդակելու փոխարեն, չդիմանալով գայթակղությանը, թեեւ հայտարարում են, որ կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ, սակայն հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով: "Այդ հարթության մեջ աշխատելով` նրանք կարողանում են հայտնաբերել աուդիտորիա, սակայն դա հետագայում դառնում է հիվանդություն: Բացի այդ` քաղաքական գնահատականների ու քննադատության պակաս, փառք Աստծո, չունենք մեր հասցեին, բայց դա բավարար չէ առողջ հասարակություն կառուցելու համար",- ասաց նա:

Իսկ ըստ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` կոռուպցիան քողարկված հանցագործություն է, որի բացահայտման համար հասարակության սատարման, օգնության կարիք կա: Կոռուպցիայի դեմ, ըստ նրա` առաջին հերթին պետք է իրականացնել նախազգուշացնող ու կանախարգելող միջոցառումներ: "ՀՀ Քրեական օրենսգիրքը, որին եթե պետք է դիմենք, պետք է լինի ծայրահեղ միջոց, քանի որ մարդկանց բռնել ու բանտ նստեցնելն ավելի հեշտ է, քան այն իրապես արմատախիլ անելը",- հայտարարեց նա:

Իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնք վերջին շրջանում բավականին հաճախակի են լինում, ըստ Աղվան Հովսեփյանի` կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ապացույցն են: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործերի հարուցմանը, որոնք հիմնականում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի դրսեւորումներ են, դրանք դատախազությունում իրականացված բարեփոխումների արդյունքում բավականին շատացել են: Ի դեպ, եթե 2007թ.դրանց թիվն ընդամենը 69-ն էր, ապա 2008թ. դրանք 390-ն էին, իսկ 2009թ. վերջին 9 ամիսների ընթացքում դրանց թիվը կազմել է 307 քրեական գործ:

Վարդան Գաբրիելյան