2009-2010 ուսումնական տարվա աշխատանքի

ԱՄՓՈՓՈՒՄ

 

2009-2010  ուս.տարում դպրոցի աշխատակազմը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները: Դասապրոցեսը իրականացվել է առանց արտառոց երևույթների, կատարվել են ուսումնական պլանները, ապահովվել է անհրաժեշտ ֆինանսավորումը:

 

Նկատելի առաջխաղացումներ են արձանագրվել հետևյալ հարցերում.

 

Միաժամանակ բացահայտվել են թերություններ, որոնց վերացումը անշուշտ դրական ազդեցություն կունենա դասի արդյունավետության վրա: Մասնավորապես անհրաժեշտ է նշել հետևյալ արձանագրված թերությունները.

 

1.                Տնօրենի դսասալսումների արդյունքում նկատվել են հետևյալ թերությունները`

1-1.        Ոչ բոլոր աշակերտներն են մասնակցում դասին: Ոչ մի ուսուցիչ չուներ հատուկ նախապատրաստած հանձնարարություն նման աշակերտների համար, կամ չօգտագործեց նրանց ներգրավելու որևիցե հնարք:

1-2.        Նրանք չունեն իրական դասի պլաններ (եթե կան, ապա հիմնականում կրում են ֆորմալ բնույթ): Դասը ընթանում է ինքնահոս, որպես հետևանք` ժամանակի ոչ օպտիմալ բաշխումով:

1-3.        Աշակերների հետաքրքրությունը խթանող ոչ մի նոր հնարքներ չեն օգտագործվում, եթե եղել են` ապա անարդյունավետ էին , կամ չնախատեսված, տվյալ պահին տնօրենին ցույց տալու համար:

1-4.        Գնահատում հիմնականում չի կատարվում, նշանակված գնահատականները սուբյեկտիվ են, չկան չափանիշներ, շատ դեպքերում գնահատվում է  ակտիվությունը կամ տպավորությունը:

1-5.        Շատ է ուսուցչի խոսքը (ճնշող): Աշակերտներից պահանջվում են   պարզունակ մեջբերումներ: Գրեթե չկանինչու՞ հարցեր  (տրամաբանությունը խթանող) , հիմնականում ի՞նչ  հարցն է (գիտելիք, հիշողություն, գուշակում): Հիմնականում`  հայ.գրակ., անգլ., ռուս. դասերին:

Բացի դասի ընդհանուր համառոտ բնութագից, արվում է եզրակացություն հետևյալ գործոնների մասին`

1. Չկա դասի պլան

2. Պլանի բացակայության պատճառով դասը անցավ չնախատեսված ձևով

3. Ոչ բոլոր աշակերտներն են պատրաստ դասին

4. Գնահատում չի արվել

5. Ուսուցիչը պատրաստ չի դասին

6. Գնահատականները դրված են սուբյեկտիվ (ըստ տպավորության)

7. Ոչ բոլոր աշակերտներն են մասնակցում աշխատանքին

8. Դասի ժամանակը սխալ է պլանավորված

9. Անընդհատ (շատ) խոսում է ուսուցիչը

10.Սխալ են օգտագործվում մեթոդական հնարքները

11.Հարցերը պահանջում են պարզունակ պատասխան

12.Դասն անցավ անհետաքրքիր

13.Չի զարգացնում շփման և համատեղ աշխատանքի հմտությունը

14.Դասը դասի նման չեր 

 

 Որոշում` Դասավանդումը լիարժեք չկատար ուսուցիչներին հայտարարվել է նկատողություն:

 

Անհրաժեշտ է նշել, որ դպրոցում պարբերաբար անցկացվող ուսմասվարների և ուսուցիչների կողմից փոխադարձ դասալսումները կրում են հաճախ ձևական բնույթ: Չեն արձանագրվում և դրվում քննարկման նկատած թերությունները, միայն այդ դեպքում դասալսումները կարող են նպաստել դրական փորձի փոխանակմանը և ուսման որակի բարձրացմանը:

 

2.                Ավելորդ է ասել, որ բացի մասնագիտական վարպետությունից դասավանդման արդյունավետությունը կախված է նաև ուսուցչի անձնական հատկանիշներից: Ուսուցչի կոպիտ վերաբերմունքը, անթույլատրելի արտահայտությունները, կողմնապահությունը և անազնվությունը բացասաբար են տրամադրում աշակերտներին ուսուցչի, և որպես հետևանք` առարկայի, ուսման և դպրոցի նկատմամբ: Հիշեցնեմ բոլորին, որ անվայել արտահայտությունները կամ աշակերտի վրա ձեռք բարձրացնելը անհամատեղելի են դպրոցում աշխատանքի հետ

 

Որոշում` Աշակերտների նկատատմամբ անթույլատրելի վերաբերմունք դրսևորած ուսուցիչներին հայտարարվել է նկատողություն:

 

3.                Ուսման առաջադիմությունը էապես կախված է աշխատանքային կարգապահությունից, որը ենթադրում է ոչ միայն աշխատանքի ժամանակին ներկայանալը և դասարան ժամանակին մտնելը, այլ նաև աշխատակարգով նախատեսված և դասապրոցեսի անխափանության համար անհրաժեշտ բոլոր կարգադրություների կատարումը: Աշխատակարգով նախատեսված է դպրոցում լինելու հստակ ժամանակ, որը պետք է օգտագործվի դասապրոցեսի հետ կապված անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար` աշակերտների վարքին հետևելու, գրավորները ստուգելու, դասերի նախապատրաստվելու, փաստաթղթեր լրացնելու համար: Նույնիսկ հունիսին քննաշրջանի ընթացքում նշանակված օրերին չորս ուսուցիչ բացակայել են աշխատանքից: Կան նաև դրական օրինակներ, երբ ուսուցիչները պատրատակամությամբ կատարում են ցանկացած գործ առանց ժամանակին հետևելու և անկախ նրանից, թե դա նրանց պարտականությունն է թե ոչ:

 

Որոշում` Առանաց հարգելի պատճարի աշխատանքից բացակայած ուսուցիչներին հայտարարվել է նկատողություն:

 

4.                Ուսուցչի աշխատանքի որակի մասին կարելի է եզրակացություն անել նաև մատյանների լրացման ձևից: Մատյանը դպրոցի հիմնական փաստաթուղթն է, մատեանավարության ոճը միանշանակ համապատասխանում է ուսուցչի անձնական հատկանիշներին, մասնավորապես նրա սկզբունքայնությանը, կազմակերպվածությանը, պատասխանատվությանը: Մատյանում, ինչպես նաև ցանկացած պաշտոնական բնույթի փաստաթղթում, արգելված է կատարել իսկությանը չհամապատասխանող գրանցում, ուշացումով կամ հետին թվով լրացում, ուղղում, անփոյթ նշում: Հասկանալի է, որ վրիպումներն անխուսափելի են, հատկապես նոր գնահատման կարգի հետ կապված, սակայն նման դեպքերի համար նախատեսված է ուղղումներ կատարելու կարգ` տեղեկացնելով ուսմասվարին, գիծ քաշել սխալ նշանի վրա, ազատ վանդակում կատարել ճիշտ գրանցումը և հաստատել ուղղումը ստորագրությամբ: Նման ուղղումը հասկանալի է և ընդունելի սահմանափակ քանակությամբ: Մնացած բոլոր տեսակի ուղղումները անթույլատրելի են և պետք է մեկնաբանվեն որպես կեղծիք: Ոսմասվարների կարևոր պարտականություններից մեկը` մատեանավարության հսկողությունն է, իսկ հսկողության  նպատակը` նման խախտումներ բացառելը: Ուսմասվարի աշխատանքի բնութագիր է հանդիսանում ոչ թե իր կողմից կատարած գրանցումների թիվը մատյանի վերջում, այլ մատյաններում ուղղումների բացակայությունը: Տնօրենի կողմից կատարված ստուգումը բացահայտեց հետևյալ պատկեր:

4-1.            Երկու ուսուցիչ տարբերվում են ծայրահեղ ամփութ գրանցումներով: Թվերի կրկնակում, սյունակների սխալ լրացում, սխալ հաշվարկում և այլն:

4-2.            Աննշան թիվ է կազմում ճիշտ կատարած ուղղումները. բոլոր մատյաններում միասին կա մոտ 15 նման գրանցում:

4-1.            Մեծ թիվ է կազմում գնահատականների ուղղումները: Սպիտակեցնող հեղուկը գրանցվել է մեր մատյաններում, բայց նա չի դարձնում այդ ուղղումները աննկատելի: Համակարգչային հաշվառումը թույլ է տալիս միանշանակ դասակարգել և ճիշտ մեկնաբանություն տալ նրանց:

4-2.            Մի շարք ուսուցիչներ ապացուցում են, որ հնարավոր է աշխատել պահանջներին համապատասխան` Բասենցյան Սալվինազ, Դավթյան Ռոմեո, Բաղդասարյան Գենյա, Մելքոնյան Թամարա, Հովհաննիսյան Նունուֆար, Պետրոսյան Սեդա, Հակոբյան Նունե, Սայադյան Նորիկ, Մանուկյան Կարինե,  Հովհաննիսյան Լուսինե:

4-3.               Ուսուցիչների մեծ մասը դասղեկներ են, և նրանց մատյաններում ուղղումների քանակը միանշանակ համապատասխանում է նրանց աշխատաոճին: Ամեն դասղեկը թերթում և ամփոփում է մատյանը, տեղյակ է բոլորի կիսամյակային գնահատականներից, շատ դեպքերում դասարանի առաջադիմությունը բարձրացնելու նպատակով ինքն է դրթում ուսուցչին կատարել ուղղումներ:

4-4.               Նշված վրիպումների ցուցակում իհարկե կան իրական վրիպումներԲայց եթե դասակարգենք վրիպումներն ըստ աշակերտների և համապատասխան ուսուցիչների, ապա միանշանակ կարելի է առանձնացնել կեղծիքները: Հնարավոր չե, որ բոլորը սխալվեն նույն աշակերտի տողում, կամ բոլոր ուղղումները լինեն դեպի բարձրացում, կամ նույն ուսուցիչը սխալվի բազմաթիվ անգամ նույն աշակերտի տողում:  

4-5.            Մի աշակերտի ուղղում պետք է դարնա հատուկ քննարկման առարկա:  3-գ դասարանի աշակերտ Ավետիսյան Տիգրանի տողում անգլերեն լեզվի բաժնում կատարված է 7 ուղղում և նշանակված է բարձր կիսամյակային գնահատական: Տարօրինակն այն է, որ Բաղդասարյան Մարիամը անտեղյակ է այդ ուղղումներից: Անտեղյակ է նաև դասվարը` Գալստյան Շուշանիկը: Քանի որ ուղղումը կատարված է 1-ին կիսամյակում և կիսամյակը փակվել է ուղղված գնահատականների հիման վրա, ապա տրամաբանորեն Մ.Բաղդասարյանը չեր կարող տեղյակ չլինել դրա մասին, նույնիսկ եթե ինքը չեր կատարել այն:

 Ամփոփելով մատյանների ստուգումները նշեմ, որ նման ուղղումները անթույլատրելի են, և ուսմասվարների առաջնային պարտականությունն է թույլ չտալ ուսուցիչներին կատարել դրանք: Եթե այն ժամանակին կանխվեր, ապա այսօր մենք նմատ տխուր պատկեր չէինք ունենա:

Խոսելով ուսուցչի կերպարի մասին չի կարելի չնշել քննությունների ընթացքում ուսուցիչների պահվածքի նկատելի փոփոխությունը: Այլևս չկան ձգտումներ կյանքի գնով հուշել աշակերտներին դահլիճում կամ աշխատել սև գրիչով ստուգումների ժամանակ: Մոտեցումը հավասար էր բոլոր աշակերտների հանդեպ: Այդ շարքից դուրս մնաց պ.Կեմեչյանը, որը ամեն կերպ ձգտում էր հուշել աշակերտներին բնագիտության քննության ժամանակ, հաշվի չառնելով զգուշացումները և խանգարելով քննության ընթացքին: Անհրաժեշտ է նաև նշել ուսուցիչների հանդուրժողականությունը աշակերտների խախտումների, մասնավորապես ծածկագրերից օգտվելու նկատմամբ: Հավանաբար նման հանդուրժականություն դրսևորվում է նրանց կողմից ամենօրյա աշխատանքում, ինչը ակնհայտ ձևով արտահայտվեց մատեանավարության մեջ և ինչը ընդհանրապես իմաստազարկում է գնահատման գործընթացը դպրոցում: Նոր ուսումնական տարվա հիմնախնդիրն է լինելու արմատախիլ անել այտ երևույթը դպրոցից:

 

Որոշում`

1. Դասամատյաններում գնահատականների բազմաթիվ ուղղումներ կատարելու համար խիստ նկատողություն են ստանում 5 ուսուցիչ

2. Դասամատյաններում գնահատականների ուղղումներ կատարելու համար նկատողություն են ստանում 9 ուսուցիչ:

3. Մատեանավարության պատշաճ հսկողություն չապահովելու համար զգուշացնել բոլոր ուսմասվարներին: Հանձնարարել նրանց 3 օրվա ընթացքում ստուգել գրավոր աշխատանքների ուղղված գնահատականների հիմքերի առկայությունը և գրավոր զեկուցել:

4. Օրինակելի մատեանավարության համար շնորակալություն հայտնել Հովհաննիսյան Լուսինեին, Մանուկյան Կարինեին, Սայադյան Նորիկին, Հակոբյան Նունեին, Պետրոսյան Սեդաին, Բասենցյան Սալվինազին, Դավթյան Ռոմեոին, Բաղդասարյան Գենյաին, Հովհաննիսյան Նունուֆարին:

 

5.                Խոսելով հաշվետու տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, անհրաժեշտ է նշել տարբեր ուսուցիչների կողմից դրսևորած հոգատար և քրտնաջան աշխատանքը:

 

Որոշում` Շնորակալություն հայտնել 

         Գ.Բաղդասարյանին  բարդ աշակերտների հետ լարված աշխատանքի համար,

        Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ա.Աղայանին և Ռ.Սմբատյանին ծավալուն խմբակային աշխատանքների, բազմաթիվ մրցումների մասնակցության ապահովելու և, որպես հետևանք` աշակերտների համայնքային և քաղաքային մրցումներում հաջողությունների համար ,

        Դպրոցի ջոկատավար Շ.Մարտիրոսյանին բոլոր աշակերտների և դասղեկների հետ ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար ,

        Գ.Բոդոյանին բազմաթիվ և ժամանակ պահանջող համակարգչային մշակումների համար,

        Ա.Աթաբեկյանին բոլորին դասերի արդյունավետ անցկացման ուղղությամբ աջակցելու պատրաստակամություն դրսեվորելու համար,

        Ռ.Դավթյանին բոլոր տեխնիկական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար ,

        Ս.Բարսեղյանին  արտադասարանական միջոցառումների նախապատրաստման և անցկացման մասնակցության, ինչպես նաև նրա անձնական ստեղծագործական հաջողությունների համար.

         Դասղեկներին տպավորիչ գարնանային միջոցառումների շարքը նախապատրաստման համար:

 

Ամփոփելով տարվա ընթացքում դպրոցի աշխատակազմի կատարված աշխատանքը մանկավարժական խորհուրդը գնահատեց այն բավարար:

 

6.                Նոր ուսումնական տարվա խնդիրները շարադրած են դպրոցի զարգացման ծրագրում, որը մշակված էր քաղաքապետարանի կրթյության վարչության հանձնարարականով:

Ծրագրում որպես մոտակա 2-3 տարվա անելիքներ նշված են`

 

1.      Ստեղծել որակյալ ուսման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա,

2.      Ունենալ արհեստավարժ վերապատրաստված  աշխատակազմ,

3.      Ապահովել բարձր աշխատանքային կարգապահություն և պատասխանատվություն,

1.    Նյութատեխնիկական բազա

Նոր տեխնոլոգիաների համապատասխան նյութատեխնիկական բազայի ստեղծում, որը համարում ենք հիմնականում լուծված: Մոտակա խնդիր ենք համարում.

      Բոլոր կաբինետներում տեղադրել ցանցին միացած համակարգիչներ, ինչը թույլ կտա մատենավարությունը (առաջին հերթին գնահատականների հաշվառումը) մատյանի հետ զուգահեռ կատարել նաև համակարգչում, վերացնելով գնահատականներ ավելացնելու և ուղղելու հնարավորությունը:

      Դիտարկման տեսախցիկների փորձնական տեղադրում (առայժմ 4 շարժական տեսախցիկ)` հնարավորություն կտա կատարել ցանցային և ինտերնետային անտեսանելի դասալսումներ, բարձրացնելով ուսուցիչների պատասխանատվությունը ու վերադասի տեղեկացվածությունը պարապմունքների որակից:

      Կենսաբանության կաբինետում տեղադրել TV-Monitor համակարգչով տեսանյութեր ցուցադրելու համար:

      Երգ-երաժշտություն կաբինետի համար գնել երաժշտական սինթեզատոր, որը կօգտագործվի նաև միջոցարումների ժամանակ:

Որպես հեռանկարային ծրագիր.

      Ապահովել բոլոր դասարանները և կաբինետները մեկական ընդհանուր ցանցին միացված համակարգչով: Առարկայական կաբինետները` 4 համակարգչով 1.400.000 դրամ արժեքով, նախատեսում ենք ապահովել այս տարի, ամբողջ ծրագիրը` 3 տարում, դպրոցի միջոցներով:

 

2.   Ուսումնա-մեթոդական բարեփոխումներ

        Ապահովել բոլոր ուսուցիչների վերապատրաստումը ԿԱԻ-ում:

        Պարբերաբար անցկացնել առաջատար փորձի փոխանակման  մեթոդական սեմինար-հաշվետվություններ:

        Վերջին 6 տարում 50 ուսուցչից մոտ 40-ը անցել են համակարգչային դասընթացներ, սակայն գործնականում միայն 10-12 ուսուցիչ աշխատանքում կիրառում են ՏՀՏ-եր: Համակարգչային հմտություններն ամրապնդելու համար անհրաժեշտ է այդ տեխնոլոգիաների պարտադրված կիրառումն առօրյա աշխատանքում:

        Երեք տարվա ընթացքում ապահովել նոր կարգի համաձայն  բոլոր ուսուցիչների վերապատրաստումը և ատեստավորումը:

 

3.   Աշխատանքային կարգապահություն և պատասխանատվություն

Բարձր աշխատանքային կարգապահություն ապահովելու համար դպրոցում

        կատարել աշխատաժամերի ճշգրիտ հաշվառում,

        մշտապես ստուգել դասերի պլանները, մատեանավարությունը, մեթոդմիավորումների փաստաթղթերը, ամբողջ հաշվետվությունը կատարել գրավոր, անձնավորված, պարբերաբար ըստ հաստատված գրաֆիկի, բացթողումները արձանագրել  մատյաններում և հրամանագրքում,

        ամիսը մեկ անգամ անցկացնել է ծնող-ուսուցիչ հանդիպում` բոլոր ուսուցիչների և վարչակազմի պարտադիր ներկայությամբ

        մշակվել է աշխատանքային կարգապահությանը վերաբերվող բոլոր տվյալների համակարգչային հաշվառման և վերլուծման համակարգ: