Արխիվ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
25.04.2010 Հրապարակվել են Գնահատման և Թեստավորման Կենտրոնի  փետրվարի 15-ից 20-ը իրականացնելու է Ավանի դպրոցներում 8-րդից 11-րդ դասարանցիների գիտելիքների ընթացիկ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ:  Մեր աշակերտների ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ  տեղադրված են մեր կայքում:
   
07.03.2010

Ռաֆայել Քոթանջյանը մարտի 9-ին հրավիրում է թիվ 177 դպրոցի ուսուցիչներին իր  բենեֆիս-ներկայացմանը` "Աթոռացավ": Սկիզբը` ժամը 19-30-ին, Գ.Սունդուկյանի անվ.թատրոնում:

 

   
20.02.2010 Գ.Սունդուկյանի անվ. թատրոնում փետրվարի 22-ին կկայանա Սուսաննա Բարսեղյանի հեղինակային համերգը "Արևներ"մանկապատանեկան անսամբլի կատարմամբ: Սկիզբը` ժամը 19-30-ին,
   
25.01.2010 Գնահատման և Թեստավորման Կենտրոնը փետրվարի 15-ից 20-ը իրականացնելու է Ավանի դպրոցներում 8-րդից 11-րդ դասարանցիների գիտելիքների ընթացիկ գնահատում:  Առարկաների ցանկի և թեստերի նմուշների հետ կարող եք ծանոթանալ Կենտրոնի կայքում:
   
23.01.2010 Կայքի գրադարանում տեղադրվել են ԿՏԱԿ-ի Ֆորումում մուտքագրված հայ գրողների բանաստեղծությունները: Կայքում տեղադրումը անհամեմատ հեշտացրել է անհրաժեշտ ստեղծագործությունների որոնման գործընթացը:

 

11.01.2010

Երևանի հ.177 դպրոցը հայտարարում է ինտերակտիվ գրատախտակով դասերի մշակումների բաց մրցույթ: Սահմանված են երեք մրցանակներ` 50, 40 և 30 հազար դրամի չափով լավագույն երեք աշխատանքների համար և 10 հազարական դրամի չափով՝ 10 խրախուսական մրցանակներ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2010 թվականի ապրիլի 25-ին, մրցանակները կհանձնվեն հաղթողներին մինչև սույն թվականի մայիսի 9-ը:  Անհրաժեշտ է մշակումներն ուղարկել ZIP արված ֆայլերի տեսքով school177@hotmail.com հասցեով՝ նշելով հեղինակի մասին անհրաժեշտ տվյալները (անուն, ազգանուն., հասցե, աշխատանքի վայր, հեռախոս, E-mail):

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԿՏԱԿ-ի բաժնի վարիչ Մանուշակ Ավետիսյանը (mailto:manush@ktak.am): Հանձնաժողովի անդամներն են Ա.մելքոնյանը (Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն), Ա.Օհանյանը (ԿԳՆ) և Ռ.Մադոյանը (Երևանի հ.177 դպրոց):

 

04.01.2010

Դպրոցի կայքում բացվել է նոր` ինտերակտիվ գրատախտակով դասերի մշակումների բաժին: Ուսուցիչները կարող են օգտվել քաշելով ֆայլերը իրենց համակարգիչ: Ձեր մշակումները տեղադրելու համար ուղարկեք մեզ ZIP արած ֆայլերը school177@hotmail.com հասցեին:

 

24.12.2009

Պարապմունքները վերսկսվելու են 2010 թվականի հունվարի 11-ից: Դասերի սկիզբը կմնա նույնը` 9-00-ը: Դեկտեմբերին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ օրերին պարապելու հաշվին: Յուրաքանչյուր շաբաթ օր դասերը կանցկացվեն բաց թողնված օրերից մեկի դասացուցակով: Առաջին շաբաթը կլինի հունվարի 16-ին, 1-ին կիսամյակի երեքշաբթի օրվա դասացուցակով