ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25.01.2010

Գնահատման և Թեստավորման Կենտրոնը փետրվարի 15-ից 20-ը իրականացնելու է Ավանի դպրոցներում 8-րդից 11-րդ դասարանցիների գիտելիքների ընթացիկ գնահատում:  Առարկաների ցանկի և թեստերի նմուշների հետ կարող եք ծանոթանալ Կենտրոնի կայքում:

 

   

23.01.2010

Կայքի գրադարանում տեղադրվել են ԿՏԱԿ-ի Ֆորումում մուտքագրված հայ գրողների բանաստեղծությունները: Կայքում տեղադրումը անհամեմատ հեշտացրել է անհրաժեշտ ստեղծագործությունների որոնման գործընթացը:

 

 

11.01.2010 Հայտարարում ենք ինտերակտիվ գրատախտակով դասերի մշակումների մրցույթ: Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն 50, 40 և 30 հազար դրամով համապատասխան 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար: արդյունգները կամփոփվեն 2010 թվականի ապրիլի 25-ին, մրցանակները կհանձնվեն հաղթողներին մինջև մայիսի 9-ը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԿՏԱԿ-ի բաժնի վարիչ Մանուշակ Ավետիսյանը (mailto:manush@ktak.am): Մշակումները ուղարկեք մեզ ZIP արած ֆայլերը school177@hotmail.com հասցեին:
 

04.01.2010

Դպրոցի կայքում բացվել է նոր` ինտերակտիվ գրատախտակով դասերի մշակումների բաժին: Ուսուցիչները կարող են օգտվել քաշելով ֆայլերը իրենց համակարգիչ: Ձեր մշակումները տեղադրելու համար ուղարկեք մեզ ZIP արած ֆայլերը school177@hotmail.com հասցեին:

 

24.12.2009

Պարապմունքները վերսկսվելու են 2010 թվականի հունվարի 11-ից: Դասերի սկիզբը կմնա նույնը` 9-00-ը: Դեկտեմբերին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ օրերին պարապելու հաշվին: Յուրաքանչյուր շաբաթ օր դասերը կանցկացվեն բաց թողնված օրերից մեկի դասացուցակով: Առաջին շաբաթը կլինի հունվարի 16-ին, 1-ին կիսամյակի երեքշաբթի օրվա դասացուցակով