ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

Այս էջում բերված են 177 դպրոցի փոքր և մեծ հաջողությունները, ձեռքբերումներն ու հաղթանակները.

28.11.2013

Մեր դպրոցի թիմը Ավան վարչական շրջանի դպրոցների աշակերտների մասնակցությամբ անցկացվող էստաֆետային խաղերին 1-ին տեղը գրավեց:

Շնորհավորում ենք >>>

   
28.01.2013

Երևանի Գ.Ստարովոյտովայի անվ. թիվ 177 հիմնական դպրոցի տնօրեն Ռ.Մադոյանը պարգևատրվել է բանակի օրվան նվիրված հրաձգության մրցումներում լավագույն տասնյակ հրաձիգների մեջ պատվավոր տեղ գրավելու համար:

Շնորհավորում ենք >>>

   
15.05.2012

Երևանի Գ.Ստարովոյտովայի անվ. թիվ 177 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի թիմը ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության Երևանի քաղաքային եզրափակիչ մրցումներում  3-րդ տեղ գրավեց:

Շնորհավորում ենք >>>

   
06.10.2010 

 Երևանի Գ.Ստարովոյտովայի անվ. թիվ 177 հիմնական դպրոցի ուսմասվար Ամինյա Բաղդասարյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով

Շնորհավորում ենք:

   
05.10.2010 

Երևանի քաղաքապետի որոշմամբ, ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության ոլորտում աշակերտների դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար թիվ 177 դպրոցի դասվար Ռաիսա Ապրեսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհավորում ենք:

10.04.2010 Մայիսի 10-ին Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան հ.177 դպրոցում  տեղի ունեցավ Ինտերակտիվ գրատախտակով դասերի մշակումներ թեմայով սեմինար և բաց մրցույթի ամփոփում: 1-ին տեղի արժանացավ մեր դպրոցի ուսուցչուհի, մաթեմատիկայի մ/մ-ի նախագահ Գոհար Բոդոյանը:
22.02.2010 Գ.Սունդուկյանի անվ.թատրոնում տեղի ունեցավ թիվ 177 դպրոցի երգ-երաժշտության ուսուցչուհի Սուսաննա Բարսեղյանի հեղինակային համերգը "Արեվներ" մանկական երգչախմբի կատարմամբ: Շնորհավորում ենք:
11.01.2010 Աշխարհագրության կաբինետում տեղադրվեց 82 սմ անկյունագծով նոր մոնիտոր-հեռուստացույց ուսումնական տեսաֆիլմեր ցուցադրելու համար:

11.12.2009

Բացվեց (վերականգնվեց) դպրոցի կայքը: Նախորդ կայքի ողջ պարունակությունը տեղադրված է նորում: Կայքը հանդիսանալու է դպրոցի վիրտուալ ուսումնադաստիարակչական տեղեկատվական կենտրոնը:

05.12.2009

Կայացավ Կրթական համալիր էջ պորտալի մրցանակաբաշխությունը: Մաթեմաթիկայի վիրտուալ օլիմպիադայում հաջողությամբ հանդես գալու համար հուշանվերի արժանացավ  դպրոցի աշակերտ Լիլիթ Մարկոսյանը (ուսուցիչ Գ.Բոդոյան):

25.11.2009

Ամփոփվեց ուսուցիչների ուսումնական մշակումների հանրապետական մրցույթը: Պատվավոր մրցանակային տեղի արժանացավ դպրոցի ուսուցչուհի, մաթեմատիկայի մ/մ-ի նախագահ Գոհար Բոդոյանը:

19.11.2009

Ուսուցչանոցում տեղադրվեց և փորձարկվեց երկրորդ թվային գրատախտակը:

21.10.2009

Դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Բարսեղյանն ընդգրկվեց Մանկական Եվրատեսիլի Հայաստանյան ժյուրիի կազմում:

09.10.2009

Կայացավ դպրոցի թաթերախմբի նոր ներկայացումը: Մոտակա մանկապարտեզի սաներին և տարրական դպրոցի աշակերտներին ներկայացվեցին Թումանյանի հեքիաթները:

01.10.2009

Սկսեց աշխատել դպրոցի ռադիո հանգույցը, որը վարում են բացառապես միայն աշակերտները

19.09.2009

Դպրոցի բակում բացվեց զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքար-հուշարձանը:

01.09.2009

Դպրոցի գրադարանում տեղադրվեց և փորձարկվեց առաջին թվային գրատախտակը: Երկրորդի տեղադրումը նախատեսվում է նոյեմբերին:

01.09.2009

Շինարարները հասցրեցին ավարտել վերանորոգման աշխատանքները նոր ուսումնական տարվա սկզբին: